«Փաստ». Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները

Մամուլի տեսություն

Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ բարձրացումը, բնականաբար, հարուցել է հանրության զգալի մասի դժգոհությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, հատկապես ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հակազդեցությունը:

Բայց ուշագրավ է, որ այս ամենի մեջ «հով լռված» է Երևանի ավագանու խմբակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Մինչ նույն Արամ Զ. Սարգսյանը «Եվրաքվե» է «խաղացնում», դարակազմիկ հարցազրույցներ տալիս՝ պաթետիկ հայտարարություններով, իշխանությանը ամեն գնով պաշտպանելով, նույն կուսակցության խմբակցությունը գործնականում զբաղված է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովելով:

Այն, որ այս կուսակցությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերը, իհարկե, նորություն չէ: Նրանք նույն «գծի» մեջ են ու այդպես էլ «անցան» ավագանու կազմ: Բայց մյուս կողմից՝ նրանք հաճախ տեղավորվում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կամ, ինչպես հիմա նման դեպքերում ընդունված է ասել, «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»: Օրինակ՝ ընդդիմադիրները նախաձեռնել են, որ այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրվի, որով կասեցվի փետրվարի 1-ից նախատեսված ուղեվարձի թանկացումը: Տրամաբանական էր ենթադրել, որ ՔՊ խմբակցությունը կփորձի տապալել այդ արտահերթ նիստը, պարզ ասած՝ չմասնակցել նիստին: Կարող է այդպես էլ լինել, բայց ՔՊ-ն այդ հարցում գլխավոր «դերը» թողեց «Հանրապետություն» խմբակցությանը: Վերջինս էլ, առանց այլևայլության, ընդունեց այդ դերն ու հայտարարեց, որ իրենք կտապալեն ավագանու արտահերթ նիստը: Կարճ ասած՝ «Հանրապետությունը» կողմ է ուղեվարձի թանկացմանը ու դրա հիմնական պատասխանատուներից է: Իշխանությունների հետ համահավասար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=303393&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ