«Փաստ». Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ առկա պաշտոնական տեղեկությունների, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հզորությունը կհասցվի մինչև 10 միլիոն տոննայի։ Տրանսկասպյան միջանցքի շահառու երկրներն են Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ «Այդ լոգիստիկան անվանում են նաև Միջին միջանցք, ու մասնավորաբար Ադրբեջանի համար այն ունի ռազմավարական նշանակություն։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ Արևելք-Արևմուտք ուղղության վրա կարևոր լոգիստիկ միջանցք՝ իր տրանսպորտային, նավթագազային և այլ հզորությունները տրամադրելով մերձկասպյան թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին և Թուրքմենստանին՝ դեպի Թուրքիա և ԵՄ դուրս գալու համար»,-անդրադառնալով թեմային՝ գրել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինս Միջին միջանցքով՝ Բաքվի նավահանգստով ելք է ստանում դեպի Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ՝ Բաթումի, Փոթի, Անակլիա, ինչպես նաև Թուրքիա։

Հոդվածի հեղինակները նա նշում են, որ Ադրբեջանն, իր լոգիստիկան տրամադրելով Թուրքիային, Չինաստանին, Արևմուտքին, տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է ստանում. «Դրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՌԴ-ի և Իրանի միջև կապող օղակ՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծը՝ երկաթգիծ, ավտոմայրուղի և գազամուղ»։

Տրամաբանորեն, Հայաստանը նույնպես մաս պետք է կազմի Հյուսիս-Հարավ նախագծի՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղության վրա։ «Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմը վատթարացնում են հարաբերությունները ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ՝ դրան զուգահեռ ՀՀ-ին ոչինչ չտվող պայմանագրեր ստորագրելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագիծը, որը թույլ կտար Իրանին հայկական տարածքով դուրս գալ Սև ծով ու ՌԴ, ինչպես նաև ռուսական, վրացական ապրանքներին՝ ՀՀ-ով դուրս գալ Իրան և Հնդկաստան, դեռևս կյանքի չի կոչվել։ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կյանքի կոչել լուրջ լոգիստիկ նախագծեր և խոսում են «Խաղաղության խաչմերուկից», որը մնալու է թղթի վրա, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային այն պետք չէ։ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նրանք ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ խաղաղ ճանապարհով կամ ռազմական ուժով»,-գրում է ալիքը։

Հեղինակները նաև շեշտում են, որ Հայաստանը խզում է իր կապերն ավանդական դաշնակիցների՝ ՌԴ-ի և Իրանի հետ՝ դրան զուգահեռ ոչինչ չստանալով Արևմուտքից. «Այդ ֆոնին Ադրբեջանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը հարևան Վրաստանի և Իրանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների և Թուրքիայի հետ։ Իսկ Ադրբեջանը նպատակ ունի դուրս թողնել ՀՀ-ն Հարավային Կովկասում բոլոր լուրջ տնտեսական, լոգիստիկ նախագծերից՝ դրանով թուլացնելով ՀՀ-ի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական ներուժն ու խթանել արտագաղթը ՀՀ-ից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=303388&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ