«Փաստ». Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների գլխին: Խոսքը համընդհանուր հայտարարագրման մասին է, որը բուռն դժգոհության առիթ է դարձել: Դժգոհությունը ոչ միայն բուն համակարգին է վերաբերում, այլ դրա բացարձակ անպատրաստ լինելուն, նաև նրան, որ եկող տարվանից հայտարարագիր են ներկայացնելու անխտիր բոլորը՝ աշխատող, չաշխատող, թոշակառու, ուսանող, հովիվ, հողագործ, տնային տնտեսուհի... Ավելին, հարկման ենթակա է լինելու ցանկացած բանկային փոխանցում:

Արդյունքում անկանխիկ շրջանառության ջատագով իշխանությունն այնպես է արել, որ մարդիկ ճանապարհներ գտնեն միմյանց կատարած փոխանցումները (ասենք՝ արտերկրից հարազատի օգնություն, անտոկոս պարտքի վերադարձ, նվիրատվություն) կանխիկ եղանակով կատարելու համար: Չի սահմանվել նույնիսկ նվազագույն շեմ, ասենք՝ տարեկան 5 մլն դրամ, ինչը շատ երկրներում ընդունված է:

Սրա հետևանքով արդեն իսկ սոցցանցերում կան արձագանքներ, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել՝ «տուգանում եք, տուգանեք, առանց այդ էլ վաղուց քաղաքացին Նիկոլի համար վերածվել է տուգանքի մատերիալի» սկզբունքով: Ի դեպ, բոյկոտի կոչեր են հնչում նաև հասարակական տրանսպորտի թանկացման հետ կապված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=303385&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ