«Պարապ մարդու օրը կտրվի». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ կիրակի օրով սոցցանցում ուղիղ եթեր է մտել: Իհարկե, բոլոր նորմալ մարդիկ կմտածեն, թե ինչ-որ հրատապ հարց կա երկրին վերաբերող, բայց փոդքաստ-Հայաստանում, ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Սիմոնյան Ալենի դարդը սոցցանցում ու մամուլում երեւալն է, եթե չասենք՝ զավզակելը: Եվ ահա Ալեն Սիմոնյանը դիմում է հանրությանը, թե առաջարկեք մի ոչ ստանդարտ ձեւաչափ, ուզում է հարցազրույց տալ: Ընդ որում՝ ոչ թե այս օրերին Բաքվում դատվող Արցախի ղեկավարության կամ խայտառակ բարձրացված հարկերի, թանկացված տրանսպորտի, ԱԺ մեկնարկող աշխատանքների մասին, այլ այն մարդկանց մասին, ովքեր իր կյանքում ինչ-որ դեր են խաղացել եւ իր հետ ճանապարհ են անցել: Ի՞նչ ասես, ժողովուրդը կասեր՝ «պարապ մարդու օրը կտրվի»: Հետաքրքիր է, իսկ Ալենի սիրտն Աղդամի նուռ չի՞ ուզում: Չէ որ ժամանակին նռով ֆոտոսեսիա էր անում եւ ասում, որ Աղդամն իր հայրենիքն է:

Անդադար կարելի է նայել ծովի ալիքներին, վառվող խարույկի կրակին ու նրան, թե ինչպես են արեւմտամետներն իրար ուտում՝ ամենարեւմտամետը երեւալու համար: Պարզվում է՝ «Ժառանգություն» կուսակցությունից արեւմտամետներին, այսպես ասած, ժառանգություն մնացած ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, որը «Եվրաքվեի» ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատուն է, դատի է տվել ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺԲ-ի խորհրդի անդամ Վահե Գասպարյանին եւ «Ազգային-ժողովրդավարական Բեւեռ» կուսակցությանը` զրպարտություն եւ վիրավորանք հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եւ հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, վճիռը հրապարակել պարտավորեցնելու եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով: Փետրվարի 17-ին կայանալիք սույն քաղաքացիական գործի նախնական դատական նիստին ընդառաջ Վահե Գասպարյանը գրել է. «Ես եւ իմ փաստաբանն անհամբեր սպասում ենք այդ օրվան՝ հույս ունենալով, որ իրեն հանրային հասարակական-քաղաքական գործիչ ներկայացնող Հովսեփ Խուրշուդյանը այս անգամ գոնե չի խուսափի դատական այս եւ բոլոր հաջորդ նիստերի բաց եւ հրապարակային ձեւաչափից, ինչպես, ցավոք սրտի, եղավ նրա` Ազգային ժողովրդավարական բևեռի դեմ ներկայացրած նմանատիպ հայցի դատական առաջին նիստի ժամանակ։ Սեփական ճշմարտացիության մեջ վստահ որեւէ անձ` առավել եւս հանրային հասարակական-քաղաքական գործիչ հանրությունից վախենալու կամ որեւէ բան թաքցնելու պատճառ չպետք է ունենա»։

Աշխարհում տնտեսության եւ տնտեսական հարաբերությունների փոփոխությունն արդեն ոչ թե տարիների կամ շաբաթների հարց է, այլ օրերի եւ ժամերի: Արագությունն արդեն ոչ միայն չի ենթարկվում որեւէ տրամաբանության, այլ իսկական խենթություն է դարձել: ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ  ԹՐԱՄՓԸ հայտարարել է TRUMP կրիպտոարժույթ թողարկելու մասին եւ ի՞նչ… 24 ժամում կապիտալիզացիան հասել է 7 միլիարդ դոլարի՝ այնքան, որքան չէր աշխատել իր ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին՝ գինը գնալով աճում է: Մեկ օրում մեկ միլիարդ միավոր թողարկված քոինի 80 տոկոսն արդեն վաճառվել է: Իհարկե, Թրամփից շատերը ակնկալում էին, որ խոստմանը համաձայն, մինչեւ Սպիտակ տուն հասնելը դադարեցնելու է ռուս-ուկրաինական պատերազմը, բայց պաշտոնին անցելուց 48 ժամ առաջ՝ նախ հարստացրեց գրպանը: Նաեւ կնոջ գրպանը, քանի որ Թրամփի այդ հաջողությունից հետո սեփական կրիպտոարժույթը թողարկեց նաեւ Մելանին: Համաձայնեք, որ օլիգարխներն անուղղելի են:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում