Խաբեություն է՝ ուղղված սեփական ժողովրդին. Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

Ադրբեջանի նախագահ Ալիեւի տարածքային պահանջների եւ պատերազմի սպառնալիքների ֆոնին՝ ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը հաջորդիվ կքննարկվի խորհրդարանում: Ո՞րն է այս առումով խորհրդարանական ընդդիմության տեսակետը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ:

— Շատ հանգամանալից կարելի է այդ օրենքի մասին խոսել։ Նախ ընդհանրապես, այդ նախաձեռնության նպատակահարմարության, որովհետեւ ուղղակի աբսուրդի ժանրից է: Եվրամիության ամբողջ կառույցում չի եղել որեւէ երկիր, որ սկզբից որոշում կայացնի, օրենք ընդունի, հանրաքվե անի, հետո նոր որոշի դիմել Եվրամիությանը, որը կարող է ընդհանրապես այդ դիմումը քննության նյութ չանել, ինչպես այժմ նկատում ենք, որ եվրոպացի պաշտոնյաները, որոնք քամահրանքով վերաբերվելով այս նախաձեռնությանը՝ ասում են, որ միայն կարող են քննարկել։ Սա առաջին։ Երկրորդ՝ այն, ինչ անում է կառավարությունը եւ այս նախաձեռնությունը, ու օրերս նաեւ կառավարության նիստում կայացված որոշումն ուղղակի խաբեություն է՝ ուղղված սեփական ժողովրդին։ Դա նախագիծ է ոչնչի մասին: Այդ փաստաթուղթը եթե կարդում ենք, ուղղակի, բարի կամքի դրսեւորում է՝ իբր թե օրենքի ուժով, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը եւ վերջ։ Դա հանրաքվե չի ենթադրում, ոչինչ չի ենթադրում։ Երրորդը, այս նախաձեռնությամբ, որը եթե գործնականում իրականանա Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն տարրերից մեկը՝ եւ-եւ-ի քաղաքականությունը վերածվելու է կամ-կամ-ի քաղաքականության։ Այդ մասին արդեն իսկ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ։ Այս նախաձեռնությունը եթե շարունակականություն ունենա, սա լուրջ հարված է լինելու ՀՀ ցանկացած քաղաքացուն, ինչպես նաեւ մեր երկրի անվտանգությանը, մեր երկրի տնտեսությանը, ռազմավարական բոլոր խնդիրներին։ Ուղղակի, անգրագետ եւ ոտաբոբիկ նախաձեռնություն է, որը եւս մեկ անգամ կրկնում եմ՝ ուղղակի սեփական ժողովրդին հերթական անգամ ինչ-որ սուտ հույսերով կերակրելու մասին է միայն։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը թերթի առաջիկա համարում:

https://iravunk.com/sim/?p=303368&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան