«Էս դուք չե՞ք գրել՝ պուտանկեքին տեսեք ինչ եմ անելու, ստեղ տու-տու-տու». Խամոյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին

Ներքաղաքական

Անկեղծ ասած, ես մտածում էի, որ այս գումարման խորհրդարանի պատգամավորներին որևէ բանով այլևս զարմացնել հնարավոր չի, բայց երեսպաշտության այն մաստեր-կլասը, որ ցույց տվեցիք, մրցակցության իսկապես չէր դիմանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին:

«Հարգանքից է այստեղ խոսք գնում, դատարանների, դատավորի իմիջից եք խոսում, դատավորի ձեր չափորոշիչներն եք ներկայացնում, ասում եք, թե դատարանը ինչ իմիջային խնդիրներ ունի և ինչպես պետք է լուծել: Ես ներողություն եմ խնդրում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,- հարց ուղղեց Խամոյանն ու բեջբերեց Ալեքսանդր Սիրունյանի նախկին գրառումներից մեկը.

«Գործը կարճվել է, իսկ մեղավոր իրավապահը իր տան մեջ իր կնգա առաջ, այստեղ տու-տու, անկախ նրանից քննիչ է թե դատախազ, դու մի ասա այդ ուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են, դաժե անձնագիր ստանալու, փոխելու վրա էին արգելանք դրել: Բռնվեք, տու-տու-տու-տու ու բժշկական փաստաթղթեր հավաքեք»:

 

 Էս դո՞ւք եք գրել: Ես ներողություն եմ խնդրում, որ այս գրառման բազմակետեր ենթադրող բառերը չեմ կարող արտասանել, որևէ մեկը, ես ենթադրում եմ և հույս ունեմ՝ իրեն թույլ չի տա այդ բառերը արտասանել: Ես ներողություն եմ խնդրում, ինչպես արդարացորեն նկատել էր իմ գործընկերը, դուք այնպիսի թեկնածու եք ԲԴԽ անդամի, որի բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր ֆեյսբուքյան գրառումներ, մենք պարզապես այստեղ չենք կարող ընթերցել, ցենզուրայից այնքան, որ դուրս են իրենք։ Հիմա դուք ո՞նց եք պատրաստվում ձեր այս բարոյական նկարագրով ապահովել դատավորների նկատմամբ հարգանքը, փոխել դատավորների իմիջը, բարեվարքության կանոններ սահմանել դատավորների համար։

Խնդրում եմ շատ գործնական կամ տեսական բացատրեք, ինչպե՞ս եք ապահովելու, երբ որ դուք լայն հանրությանը հայտնի եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն մեր հայրենակիցների, այդ թվում արցախցիների նկատմամբ: Ի դեպ ձեր ֆեյսբուքյան էջն էլ կարող եք բացել, որովհետև մենք ժողովրդավարության բաստիոն ենք և մեր հանրությունը պետք է իմանա, թե իշխող ուժը ում է ընտրելու ԲԴԽ անդամ»:

Ի պատասխան Սիրունյանն ասաց. «Կոնտեքստից անջատված, հանված նախադասություններ եք մեջբերում: Ձեր հարցադրումը նախ մի քանի հարց պարունակեց միանգամից, ես ձեզ ընդհանուր հարցին պատասխանեցի, բայց իմ կողմից շատ հարգելի, տիկին Խամոյան, հավատացնում եմ ձեզ, որ դուք արդյունքից գոհ եք լինելու»:

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)