Հոգևոր երաժշտության երգչուհու պայուսակում գտել են աղջկա կտրած գլուխ
Ախ կանայք
Նիգերիայի Նասարավա նահանգում աղջկան մասնատելու կասկածանքով ձերբակալել են Տիմիլեն Աջայի անունով երգչուհուն։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Աջային հայտնի է որպես հոգեւոր քրիստոնեական երաժշտության երգիչ: Նրան բռնել են կասկածելի պահվածքի պատճառով։ Անցորդները սկսել են Աջայիին նկատել նրա տարօրինակ պայուսակի պատճառով ու դիմել ոստիկանություն։
Ոստիկանները խուզարկել են նրան ու նրա պայուսակում հայտնաբերել 24-ամյա Սալոմե Ադաիդուի կտրված գլուխը։ Աղջկա մնացած մասերը գտնվել են երգչուհու տանը:
Աջայի զոհը Ազգային երիտասարդական ծառայության կորպուսի անդամ էր:
Adaidoo-ի ընկերուհին լրագրողներին պատմել է, որ ողբերգական լուրը լսելուց հետո մայրը ուշագնաց է եղել։ Նա վերջերս կորցրել է ամուսնուն, իսկ այժմ՝ դստերը։
https://iravunk.com/sim/?p=303327&l=am/