Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թովմասյան

Ներքաղաքական

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:

«Նրանց ուշադրությունն եմ հրավիրել սույն թվականի հոկտեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությանը և ողջ այդ իրավական գործընթացի վրա:
Բաքվում դատապարտվում, նվաստացվում և խոշտանգվում են էթնիկ հայերը՝ մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի օրերին մինչև վերջին պահը մնացել էին Արցախում:

Դատավարությունն ընթացել է Բաքվի զինվորական դատարանում և 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2,548 դրվագով։ Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին:

Իմ միջազգային գործընկերներին ներկայացրել եմ իրավիճակը և ահազանգել.

.Դատավարությանն ընդառաջ քաղբանտարկյալ, Արցախի պետնախարար  Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ,որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Իրեն հնարավորություն չեն տվել ծանոթանալ գործին իրեն հասկանալի լեզվով, խոշտանգել են իրեն, արգելել ջուր խմել, զուգարանի թղթից օգտվել և այլ անմարդկային գործողություններ: Եվ նա առաջին մարդը չէ,որ Ադրբեջանում բանտային պայմաններից դժգոհում է:

.Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը փաստաբանական պաշտպանությանը և հարցաքննությունների կեղծ արձանագրություններին վերաբերող խնդիրների մասին լուրջ խախտում է, որը հակասում է արդար դատավարության իրավունքի հիմնարար սկզբունքներին:

.Ուզում եմ ընդգծել,որ Ադրբեջանը խախտելով Ժնևի կոնվենցիան, պատերազմից հետո հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին: Արցախի նախկին ղեկավարության և այլ անձանց մեղադրանքները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ: «Ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորում կազմավորել» մեղադրանքները ծառայում են միայն քաղաքական շահերին՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

Հաշվի առնելով վերոնշյալը խնդրել եմ իմ միջազգային գործընկերներին.

Իրենց մանդտի շրջանակներում ջանքեր գործադրել՝ հասնելու այն բանին, որ միջազգային անկախ դիտորդներ ներգրավվեն այդ դատավարություններում,

.Դրանք ընթանան դռնբաց և լուսաբանվեն,
.Կոչ անել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումները,
.Կատարելով միջզգային պարտավորությունները պահանջել անհապաղ  վերադարձնել նրանց հայրենիք»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում