«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
«Վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։
Այս փոփոխություններն առավել ակնհայտ են այն հանգամանքում, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չեն հրավիրվել ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
 
Զելենսկու դեպքում հայտնի է, որ նա երեք անգամ փորձել է ներկա գտնվել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, սակայն երեք անգամ էլ մերժվել է։ Այս տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ նորընտիր նախագահի որդու կողմից, ով նույնիսկ ծաղրել է Զելենսկուն։ Նույն կերպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը նույնպես չի ընդգրկվել երդմնակալության արարողության հրավիրյալների ցանկում։ Սա կարելի է համարել քաղաքական հստակ ուղերձ, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ նոր քաղաքական վերնախավը Փաշինյանին այլևս չի դիտարկում որպես կարևոր գործընկեր։
 
Փաշինյանի կառավարությունը հաճախ է ներկայացրել Բլինքենի հետ ստորագրված «ռազմավարական համագործակցության» հուշագիրը որպես մեծ ձեռքբերում և ապացույց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ Սակայն իրականությունն այն է, որ այդ փաստաթուղթը մնացել է միայն թղթի վրա, և որևէ կոնկրետ արդյունք այդ համագործակցությունից չի ստացվել։
 
Այսօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի թիմի քաղաքականությունը, հատկապես արտաքին դաշտում, հիմնված է կեղծ լավատեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու կերպարները հաճախ են համեմատվում, և այս համեմատությունը դառնում է ավելի ընդգծված, երբ նկատում ենք, որ նրանցից երկուսն էլ հեռացել են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական առաջնահերթություններից։
 
Փաշինյանի «եվրո ինտեգրման» խոստումները, իրակամում կեղծ հռետորաբանություն և խաբկանք է որը չունի իրական բովանդակություն։
Այս իրավիճակը ուղիղ ազդակ է Հայաստանի համար՝ վերանայելու իր արտաքին քաղաքականությունը, հասկանալու իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում և գտնելու այնպիսի առաջնորդ, որը կկարողանա վերականգնել երկրի հեղինակությունը և ամրապնդել կապերը ինչպես տարածաշրջանի գործընկերների հետ ակնպես էլ Արևմուտքի:
 
Հ.Գ.- Հայաստանում անհրաժեշտ է ազգային ուժերի քաղաքական համախմբում և հաղթանակ։ Միայն այդ դեպքում կունենանք հայանպաստ զարգացումներ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան