«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ ԷՐ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել  Գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, Գրեփլինգի հավաքականի գլխավոր մարզիչ, մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Մայիս ։Տեղյակ եմ, որ անցած տարի բազմաթիվ նվաճումներ ես գրանցել։

- Անցած տարին կարող եմ ասել, որ շատ հաջող էր ինձ համար։ Մայիս ամսին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հանդես եկա մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում, եզրափակչում բացարձակ առավելությամբ 11։0 հաշվով հաղթանակ տոնեցի Բելառուսի ներկայացուցչի հանդեպ ու դարձա Եվրոպայի չեմպիոն ։Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, երբ հնչեց մեր երկրի երկրի օրհներգը ու Եռագույնը ծածանվեց։ Շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա այդ պահին։ Նշեմ, որ այս մարզաձևով մարտական սամբոյով առաջին անգամ էի մասնակցում նման մեծ մրցաշարի, սա իմ դեբյուտը, նորամուտն էր այս մարզաձևում, քանի որ միշտ գրեփլինգի մրցաշարերի եմ մասնակցել։ Իսկ նոյեմբեր ամսին մասնակցեցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Աշխարհի առաջնությանը ու դարձա փոխչեմպիոն։ Իսկ գրեփլինգով, կրկին Աստանայում, հոկտեմբերին կայացած Աշխարհի առաջնությանը նվաճել եմ արծաթե ու բրոնզե մեդալներ ։Տարեվերջին էլ օվկիանոսից այն կողմ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մասնակցել եմ բրազիլական ջիու - ջիցուի միջազգային մրցաշարին ու բրոնզե մեդալի արժանացել։

- Իսկ դրանցից որն ես համարում քո ամենամեծ նվաճումը։

- Մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։ Քանի որ այս մարզաձևով առաջին անգամ մասնակցեցի նման մեծ մրցաշարի ու հաղթող դարձա։ Դա շատ մեծ նվաճում եմ համարում։

- Գրեփլինգի հավաքականի մասին ինչ կարող ես ասել որպես գլխավոր մարզիչ։

- Աստանայում մեր հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից 2 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե։ Մեր լավագույն մարզիկներից Մովսես Եղիազարյանը կոտրող հնարքով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու նվաճեց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Մինչև 15 տարեկանների առաջնությունում Արմավիրը ներկայացնող Զորիկ Հովհաննիսյանը, եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ադրբեջանցի մարզիկին, հռչակվեց Աշխարհի առաջնության հաղթող։ Մարատ Կարապետյանն էլ արծաթե մեդալ նվաճեց։ Սեպտեմբեր ամսին էլ կայացավ ավանդական դարձած «Գոքոր Չիվիչյանի» անվան գրեփլինգի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին մոտ 200 մարզիկներ մեր երկրից, Իրանից ու ՌԴ - ից։

- Շնորհակալություն, Մայիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում