«110.000 դրամ ուղղակի քարտիցս տարել են, ո՞վ է պատասխան տալու». «Արդշինբանկը» ապահով բանկ չէ՞

Պատահար

Տարին հայաստանյան բանկերի համար լավ չի սկսվել:

Մեդիահաբն է գրում ու մանրամասնում․ « Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ընթերցողներից բանկերի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի մասով, որը ոտնահարում է քաղաքացիների շահերն ու նրանց ֆինանսական բեռն ավելացնում:

 

Այս շարքում հատկապես առանձնանում է «Արդշինբանկը», որից սա առաջին բողոքը չէ, որ ստացել ենք: Հերթական քաղաքացին մեզ ահազանգեց, որ անհայտ անձն «Արդշինբանկի» իր քարտից կարողացել է գումար քաշել:

 

«Ես վստահել եմ իմ գումարները, իմ աշխատավարձն այս բանկին, իսկ բանկը վարվում է ոչ պրրոֆեսիոնալ։ Դեկտեմբերի վերջ ես ստացել եմ պարգևավճար, SMS եկավ, տեսա, որ գումարը նստել է քարտին, քարտիս ևս գումար կար՝ 100.000 դրամից ավել էր կազմում ընդհանուր գումարը: Չեմ կանխիկացրել այդ օրը, գնացել եմ տուն, որոշեցի մտնեմ «Արդշինբանկի» օնլայն բանկինգը, սակայն չէր լինում մուտք գործել»,– պատմեց ահազանգած քաղաքացին։

Նրա խոսքով, տևական ժամանակ չի կարողացել մուտք գործել, կոդ էր գալիս, նա կոդը մուտքագրել է, բայց միևնույն է մուտք գործել չի հաջողվել:

«Որոշեցի մի քանի րոպեից նորից փորձել, տասը րոպե հետո եկավ հաղորդագրություն, թե՝ «Ձեր հաշվից ելք է եղել 110.000 դրամ», արդեն մոբայլ բանկինգը բացեց, մտա իմ հաշիվ և տեսա, որ գումարը բացակայում է: Անդորրագիրը կա, որ գումարը գնացել է «Converse bank»–ի հաճախորդին։ Զանգեցի «Արդշինբանկ», ասում եմ՝ առանց իմ թույլտվության ու իմ իմացության փոխանցվել է ուրիշ մարդու, ասացի, որ գործարքը չեղարկեն, իմ հաշիվն են մտել ու իմ գումարները փոխանցել մարդու, ում անուն-ազգանունն էլ երևում է, պահանջեցի, որ գործարքը չեղարկեն, կապ հաստատեն այդ բանկի հետ, ասում են՝ «չենք կարող, իրավունք չունենք»... Այսինքն՝ իրենց բանկից գողություն է լինում, իսկ իրենք ոչինչ անել չե՞ն կարող»,- վրդովված պատմեց մեր զրուցակիցը։

 

«Ո՞վ է այդ մարդը, ո՞նց եք թույլ տվել, որ իմ հաշվից գումար փոխանցեն, ես իմ գումարը վստահել եմ այդ բանկին, իմ աշխատավարձը, ու այսպիսի բան են թույլ տալիս։ Իսկ էդ բանկի IT մասնագետներն ո՞ւր էին, էդ ինչպե՞ս են հանգիստ քաշել իմ գումարը, ու հիմա էլ իրենք ոչինչ չեն կարող անել։ Շատ անապահով է բանկը, առաջ իրենց շատ էի վստահում, բայց պարզվեց՝ եթե գումարը գողանում են, իրենք ոչինչ չեն կարող անել։ Դիմեցի ոստիկանություն, Ֆինանսական հաշտարարին, բոլոր քայլերն արել եմ, սակայն, փաստը մնում է փաստ, որ գումարս գողացան և վերջ, բանկը ոչինչ չի կարող անել»,- պատմեց քաղաքացին։

 

Նա հավելեց, որ Ֆինանսական հաշտարարը դիմել է «Արդշինբանկին», բանկից ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել, կրկին է հաշտարարը դիմել։ Ոստիկանությանն էլ քաղաքացին անուն-ազգանունը ներկայացրել է այն անձի, որին գումարը փոխանցվել է, բոլոր տվյալները փաստացի տրամադրել է, բայց միայն ստացել է՝ «գործընթացի մեջ է, կտեղեկացնենք» պատասխանը։

«Անցավ որոշ ժամանակ, գնացի բանկ, ասում են, իբր, «Converse bank»–ի հաճախորդն ասում է, որ ծառայություն է մատուցել, իր գումարն է ծառայած մատուցման համար ստացել, բայց թե ի՞նչ է արել, ի՞նչ ծառայություն է մատուցել՝ պարզ չէ։ Ես միայն ուզում եմ իմ գումարը հետ վերադարձնեն և ասեմ «ցտեսություն» այս բանկին։ Ի դեպ, բանկից զանգահարեցին, ասացին՝ «դուք չեք մեղավոր», և ասեմ, որ «Արդշինբանկի» պատճառով միայն ես չեմ այս վիճակում հայտնվել, գումարները ուղղակի գնում են մարդկանց քարտերից»,- ասաց նա։ 

 

Ինչպես արդեն նշեցինք, վերջին օրերին մենք շատ ենք անդրադարձել բանկերից տուժած քաղաքացիների ահազանգերին. մարդիկ է՛լ հափշտակության զոհ են դարձել, է՛լ հաճախորդների քարտերից գումարները «մինուս են գնացել»։ Օրինակ՝ «Արդշինինվեստբանկի» քարտերով մարդիկ գնումներ են կատարել, սակայն, չգիտես ինչու, այդ պահին գումարները չեն գանձվել, իսկ հունվար ամսին պարզվել է, որ քարտի հաշվին «մինուս է»։ Եվ սա այն դեպքում, որ քարտը դեբետային է, անհնար է «մինուս լինի»։ Եվ ահա պարզվեց, որ բանկային արկածներն այսքանով չեն սահմանափակվում...»։

 

http://asekose.am/am/post/110000-dram-ouxxaki-qartics-tarel-en--ov-e-patasxan-talou-ardsinbanke-apahov-bank-ce

 

https://iravunk.com/sim/?p=303268&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը