«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ ժողովուրդը թող պատրանքներ չտածի, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի մասին...

Ներքաղաքական
«Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկեց Արցախի ղեկավարության դեմ Ադրբեջանի կողմից բեմադրված դատավարություն կոչվող տրագիկոմեդիան։ Բովանդակային մասով թեմային հետագայում կանդրադառնամ։ Հիմա բոլորիս ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել մեկ կարևոր հանգամանքի վրա։
 
1992 թվականին հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հետագայում գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 1997 թվականին հաստատվեց Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Այս տարիների ընթացքում այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները՝ համանախագահները, բազմիցս եղել են տարածաշրջանում, որոնց ընթացքում այցելել են նաև Ստեփանակերտ, հանդիպել այժմ Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարության հետ, նրանց հետ ունեցել պաշտոնական շփումներ։ Ադրբեջանն այդ մարդկանց մեղադրում է սեպարատիզմի մեջ։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ էին այսքան ժամանակ հանդիպում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Եթե այդ մարդիկ, ինչպես Ադրբեջանն է մեղադրում, անօրինական կառույց են ստեղծել և ղեկավարել, այսինքն՝ ի սկզբանե ակնհայտ հանցագործ են եղել, ինչպես էիք իրենց հետ վարում պաշտոնական բանակցություններ։ Իսկ եթե ոչ, որն այդպես է, ապա ինչու հիմա ծպտուն չեն հանում։ Այս հարցերը չեմ բարձրացնում պատասխանի ակնկալիքով։ Այլ ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը պատրանքներ չտածի, այսպես կոչված, քաղաքակիրթ աշխարհի մասին։
 
Միշտ հիշեք, որ կա միայն մեկ շարժիչ ուժ, որը շահն է։ Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Դա ուղղակի այդպես է, որի հետ միշտ պետք է հաշվի նստել և փորձել ի նպաստ քեզ օգտագործել։ Նաև երբեք չպետք է մոռանանք Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության մեջ հայտնվելու հանգամանքները, ինչպես նաև ներկա վարչախմբի հնարավոր գործողությունները և (կամ) անգործությունը առանձին թեմա է, որը, համոզված եղեք, մանրամասն և որ կարևոր է, հրապարակային քննվելու է, և դրա ժամանակը մոտ է։ Ոչինչ չի մոռացվել և ոչինչ չի մոռացվելու», - ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ անունով ֆեյսբուքյան էջում։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան