«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հուզիչ եւ ինտրիգային. Պապ Իսպիրյանը ներկայացնում է «Մամ ջան» երգի տեսահոլովակը

Մշակութային

Շաբաթներ առաջ «Իրավունք»-ին տված հարցազրույցում երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆՆ անդրադարձել էր իր նոր տեսահոլովակին, որն այժմ արդեն հասանելի է ունկնդիրներին։ Տեսահոլովակը նվիրված է մայրերին, մոր կերպարում հանդես է եկել դերասանուհի Աննա Գեւորգյանը:

«Իմ նոր տեսահոլովակն իր հետաքրքիր սյուժետաին գծով վերաբերվելու է մեր մայրերին, քանի որ նոր երգս կոչվում է «Մամ ջան»։ Աշխարհի ամենաթանկ, հոգատար եւ անկրկնելի մարդիկ, որոնք իրենց անբողջ կյանքը նվիրում են մեզ, մայրերն են: Տեսահոլովակն ունի շատ հետաքրքիր սյուժե, որտեղ երեւում է մոր հոգատարությունը, հպարտությունը, անմնացորդ նվիրվածությունը եւ անսահման սերը դեպի իր զավակը: Զարգացումները շատ ինտրիգային, զգացմունքային ու որ ամենակարեւորն է՝ ուսուցողական է։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ երբ մենք մեր թիմի եւ GNT Production-ի հետ համատեղ քննարկում էինք, թե ինչպես պետք է լինի տեսահոլովակը, հանգեցինք այն եզրահանգամանը, որ պետք է առաջին հերթին լինի ուսուցողական, եւ GNT Production-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Կիրակոսյանի հետ միասին որոշեցինք, որ այդ շեշտադրումները պիտի անենք ավելի արտահայտված եւ դիպուկ։ Ինձ թվում է, որ մեր հայ հանդիսատեսն արդեն տեսնելով եւ լսելով երգը՝ կտա իր գնահատականը, թե որքանով է մեզ հաջողվել փոխանցել այն, ինչ պատկերացրել ենք մեր ստեղծագործական կազմով», - մանրամասնել էր Իսպիրյանը:

Երգիչը վստահ է, որ տեսահոլովակը դիտողներն ընկնելու են հիշողության գիրկը, դրվագները հիշեցնելու են իրենց մանկության սիմվոլիկան, եւ երգը վերջանալուն պես՝ գրկելու են իրենց մայրերին:

«Ասեմ, որ այս նոր աշխատանքի մեջ մեծ ներդրում ունեն մի քանի տաղանդաշատ մարդիկ, որոնց մասին չեմ կարող չխոսել։ Նախ ասեմ, որ տեքստը գրել է Սյուզի Ավդալյանը, ումից շնորհակալ եմ այսքան հուզական, անկեղծ եւ պատմություն կրող խոսքերի համար։ Երաժշտությունը գրել եմ ես։ Գործիքավորումն արել է իմ շատ տաղանդավոր ընկերը՝ Գոռ Խաչատրյանը, ում մասին կարելի է անվերջ խոսել, թե նրա մարդ տեսակի, որակի եւ այլ դրական հատկանիշների մասին: Ես միշտ իրեն ասում եմ՝ այ կտեսնես, Գո՛ռ, գալու է մի ժամանակ, երբ քո անունը հնչելու է աշխարհի տարբեր անկյուններում՝ որպես հայ, ով ապրում եւ ստեղծագործում է հենց այդ տեսակ՝ հայեցի։ Չեմ կարող չառանձնացնել այս ամենը հավաքագրող, մաքրագրող այն մարդուն, ով, իսկապես, այսպես ասած, համ ու հոտ է տալիս երգին, եւ դա իմ շատ լավ ընկեր, բարեկամ, հրաշալի մարդ Արարատ Զաքարյանն է, որին խորապես շնորհակալ եմ իր արած աշխատանքի համար»,- ասել է մեր զրուցակիցը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան