Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք…

Վերլուծություն

Ար­ձա­նագ­րել էինք, որ ՀՀ կա­ռա­վա­րութ­յան հա­վա­նութ­յանն ար­ժա­նա­ցած Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու գոր­ծըն­թաց սկսե­լու օ­րի­նագ­ծի վե­րա­բեր­յալ, ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րից ա­ռա­ջի­նը «Ու­ժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» շար­ժումն էր հան­դես ե­կել հստակ դա­տա­պար­տող դիր­քո­րոշ­մամբ: Իսկ ա­վե­լի վաղ, դեռ «Եվ­րաք­վե» կոչ­ված նա­խա­ձեռ­նութ­յու­նը նոր էր սաղմ­նա­վոր­վում, երբ Շար­ժու­մը հան­դես ե­կավ մեծ հա­մա­ժո­ղո­վով ու կան­խավ զգու­շաց­նող հայ­տա­րա­րութ­յամբ՝ դրա կոր­ծա­նա­րար հե­տե­ւանք­նե­րի մա­սին:

Իսկ այ­սօր ար­դեն ու­շա­ցած սկսե­ցին հայ­տա­րա­րութ­յուն­ներ ա­նել նաեւ ա­ռան­ձին քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, ընդ ո­րում՝ հիմ­նա­կա­նում միանձն­յա ի­րենց ա­նու­նից, այլ ոչ թե, օ­րի­նակ, ի­րենց կու­սակ­ցութ­յան: Նույ­նը ե­ղավ նաեւ Հա­յաս­տա­նի եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի մի­ջեւ ստո­րագր­ված ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին փաս­տաթղ­թի դեպ­քում, բո­լո­րը տեղ­յակ էին, որ ստո­րագր­վե­լու է, սա­կայն սկսե­ցին դրա հե­տե­ւանք­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նել միայն ստո­րագ­րու­մից հե­տո:

­Հի­շեց­նենք, Հա­յաս­տանն ու Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, որ Վա­շինգ­տո­նում փաս­տա­թուղթ էին ստո­րագ­րե­լու, ԱՄՆ-ի մայ­րա­քա­ղա­քից հրա­պա­րա­կել էր թունդ ա­մե­րի­կա­մետ եւ մեր­ձիշ­խա­նա­կան «Հա­նուն Հան­րա­պե­տութ­յան» կու­սակ­ցութ­յան ա­ռաջ­նորդ Ար­ման Բա­բա­ջան­յա­նը: Այ­սինքն՝ ապ­շել, զար­մա­նալ, թե ին­չու ե­ղավ այս­պես, առն­վազն չա­փա­զանց­ված է: Հե­տե­ւա­պես, ինչ­պես ռուս­ներն են ա­սում, «после драки кулаками не машут»: Ուս­տի՝ ա­սել, թե չգի­տեինք, որ հայ-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­գիր է ստո­րագր­վե­լու, երբ վա­ղուց «սլիվ» էին ա­րել Բա­բա­ջան­յա­նի բե­րա­նով կամ ա­սել՝ չգի­տեինք, որ «Եվ­րաք­վեի» վեր­ջը ԱԺ նա­խա­գիծ բե­րելն է, ո­րե­ւէ կերպ ար­ժա­նա­հա­վատ չէ: Եվ ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցը մնում է այն, որ ե­թե բո­լորդ տեղ­յակ էիք, ին­չո՞ւ դե­մը չա­ռաք: Ձե­ւը չգի­տեի՞ք՝ ինչ­պես դրա դեմ պայ­քա­րել, գո­նե աբ­խազ­նե­րից ու վրա­ցի­նե­րից օ­րի­նակ է պետք վերց­նել, թե ինչ­պես են դեմ կանգ­նում այս կամ այն օ­րի­նագ­ծի ու պայ­մա­նագ­րի ու հաս­նում ա­մե­նա­քի­չը դրա չե­ղարկ­ման: Այն­պես որ, վա­յե­լե՛ք, պա­րո­նայք, ինչ ցա­նել եք, այն էլ հնձում եք:

ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ ԿՀՆՉԻ՞

­Վեր­ջա­պես, Ա­մա­նո­րի եւ Սուրբծննդ­յան տո­նե­րից հե­տո, այ­սօր տե­ղի կու­նե­նա ա­ռա­ջին մասշ­տա­բա­յին ակ­ցիան ար­ցախ­յան մի խումբ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի նա­խա­ձեռն­մամբ, ՄԱԿ-ի հա­յաս­տան­յան գրա­սեն­յա­կի մոտ, ո­րից հե­տո երթ կլի­նի դե­պի ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան շենք: Իսկ պա­հան­ջը հայ գե­րի­նե­րի ա­զատ ար­ձա­կումն է: Ան­խոս, կա­րե­ւոր պա­հանջ է, բայց ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ: Մեկ­նար­կում է Ադր­բե­ջա­նում գտնվող 16 գե­րի­նե­րի ա­պօ­րի­նի ու ձե­ւա­կան դա­տա­վա­րութ­յու­նը, քնե­ցին ու քնե­ցին եւ հի­մա նոր ո­րո­շե­ցին քայ­լեր ձեռ­նար­կել: Կա­սեք՝ մինչ այդ էլ քայ­լեր ար­վել են, բայց արդ­յո՞ք ե­ղել են, այս­պես ա­սած, հուժ­կու հա­վաք­ներ, որ մին­չեւ Բա­քու եւ Վա­շինգ­տոն, Ստ­րաս­բուրգ ու Մոսկ­վա, ե­թե չցնցվեին էլ, գո­նե փշա­քաղ­վեին, ինչ­պես շա­տե­րի հույ­զերն է ա­լե­կո­ծել, օ­րի­նակ, գե­րութ­յան մեջ գտնվող Ռու­բեն Վար­դան­յա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը: Եվ, ի վեր­ջո, այս իշ­խա­նութ­յու­նը՝ Նի­կո­լի գլխա­վո­րութ­յամբ, էլ ի՞նչ ա­նի, որ հա­մոզ­վեն ընդ­դի­մա­դիր շրջա­նակ­նե­րը, որ ձվա­ծեղ սար­քելն ի­րենց հա­մար ա­վե­լի ա­ռաջ­նա­հերթ է, քան, գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցը: Կամ այս իշ­խա­նութ­յու­նը հանձ­նե­լուց բա­ցի, ու­նա՞կ է ո­րե­ւէ բա­նի: Եվ ու­րեմն՝ ի՞նչն է կաշ­կան­դում նախ Փա­շին­յա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը դնել:

­Մեկ այլ ակ­ցիա էլ այ­սօր տե­ղի կու­նե­նա կա­ռա­վա­րութ­յան շեն­քի դի­մաց: Ըստ տա­րա­ծած հայ­տա­րա­րութ­յան` նա­խա­տե­սել են բո­ղո­քի գոր­ծո­ղութ­յուն՝ ի պաշտ­պա­նութ­յուն Բաք­վում ա­պօ­րի­նի ա­զա­տազրկ­ված ՀՀ գե­րի­նե­րի եւ պա­տան­դառ­ված ան­ձանց ի­րա­վունք­նե­րի։ Վեր­ջում էլ պա­հան­ջա­գիր կներ­կա­յաց­նեն Նի­կոլ Փա­շին­յա­նին եւ կա­ռա­վա­րութ­յա­նը՝ մեր հայ­րե­նա­կից­նե­րին ան­հա­պաղ եւ ան­նա­խա­պայ­ման հայ­րե­նիք վե­րա­դարձ­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ քայ­լե­րի վե­րա­բեր­յալ։ Ու կրկին ոչ մի այլ պա­հանջ: Ս­տաց­վում է՝ հինգ հո­գով վեց երգ ենք եր­գում, ընդ ո­րում՝ տար­բեր հար­թակ­նե­րում: Իսկ ընդ­դի­մութ­յան միա­վոր­վե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը հա­սել է անհ­նա­րի­նութ­յան կե­տի՝ հաշ­վի առ­նե­լով, թե ինչ­պի­սի ջեր­մա­ռան­դութ­յամբ են, օ­րի­նակ, 2018-ին Նի­կոլ բե­րած այ­սօր ընդ­դի­մութ­յուն դար­ձած­նե­րը պայ­քա­րում Փա­շին­յա­նի հետ եր­բեք չհա­մա­գոր­ծակ­ցած ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Եր­բեմն տպա­վո­րութ­յուն է, որ Նի­կոլ Փա­շին­յա­նի ընդ­դի­մութ­յու­նը հենց ին­քը՝ Նի­կոլ Փա­շին­յանն է: Իր հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը հենց ինքն է գե­նե­րաց­նում: Փաս­տը ա­մե­նօր­յա թան­կա­ցում­ներն են: Էլ չա­սենք տրանս­պոր­տի մա­սին, ո­րը փետր­վա­րից իս­կա­կան գլխա­ցա­վանք է դառ­նա­լու քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար: Արդ­յուն­քում հար­մար ի­րա­վի­ճակ է ստաց­վում ան­գոր­ծութ­յունն ի­րար վրա գցե­լու հա­մար: Ընդ­դի­մութ­յունն ա­սում է՝ ժո­ղո­վուր­դը ոտ­քի չի ել­նում, ժո­ղո­վուրդն իր քիմ­քին հար­մար ա­ռաջ­նորդ չի գտնում՝ հե­տե­ւից գնա­լու հա­մար: Ու ստաց­վում է, որ բո­լո­րը նստած ար­ձա­նագ­րում են, թե ինչ­պես ենք կոր­ծան­վում բո­լո­րով: Կ­փոխ­վի՞ այս ի­րա­վի­ճա­կը, ցույց կտան ա­ռա­ջի­կա քա­ղա­քա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Բայց այս դեպ­քում էլ՝ կան հար­ցեր: Օ­րի­նակ, ե­թե վա­ղը լի­նեն ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­ներ, ինչ­պե՞ս են դրան մաս­նակ­ցե­լու ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը: Առն­վազն Գ­յում­րիի ա­ռա­ջի­կա ՏԻՄ ընտ­րութ­յուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ընդ­դի­մութ­յու­նը հակ­ված է ոչ թե լայն կոն­սո­լի­դա­ցիա­յի՝ ընդ­դեմ իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցութ­յան, այլ է­լի մի 10-20 ուժ կմտնի ընտ­րա­պայ­քա­րի մեջ: Ու այս ֆո­նին ի­րենց ար­դեն ընդ­դի­մա­դիր ու­ժեր են ե­րե­ւա­կա­յում Նի­կո­լի նախ­կին քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րութ­յանն ու Նի­կո­լի` ԱԺ բե­րած պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը: Իսկ ե­թե նրանց է­լի լուրջ չեն ըն­դու­նում, ա­պա հի­շեց­նենք, որ Մա­րութ­յա­նը Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նիում բա­վա­կան մեծ խմբակ­ցութ­յուն ու­նի, ՀԱԿ փոխ­նա­խա­գահ Լե­ւոն Զու­րաբ­յանն էլ չի բա­ցա­ռում նրա հետ դա­շին­քը: Ա­յո՛, Նի­կոլն ու իշ­խա­նա­մերձ ու­ժե­րը հան­գիստ չեն նստում, իսկ ի­րա­կան ընդ­դի­մութ­յու­նից ժո­ղո­վուր­դը դեռ սպա­սե­լիք­ներ ու­նի: Գո­նե հի­մա հու­սա­խաբ չա­նե՛ք…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=303072&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը