ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

Հասարակություն

Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Արթիկում էր ։Մարդաշատ էր քաղաքի զինկոմիսարիատի բակը։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին Հայոց բանակ էին ճանապարհում Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, զինվորականներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ, ընկերներ։Համայնքի ղեկավարը բարի երթ, խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն մաղթեց Հայոց բանակի շարքերը համալրող երիտասարդներին, նա ցանկացավ, որ տղաների ծառայությունը անցնի առանց փորձությունների, ողջ ֊առողջ վերադառնան իրենց օջախներ։ Արթիկ համայնքի Սարալանջ գյուղից բանակ էր զորակոչվում ԳՐԻԳՈՐ ԿԱԿՈՅԱՆԸ, նա Iravunk. com -ի հետ զրույցում նշեց, որ բանակ է մեկնում բարձր տրամադրությամբ, որպեսզի երկու տարի անց նույն բարձր տրամադրությամբ էլ վերադառնա հայրենի տուն։ Իսկ Փանիկ գյուղից Հայոց բանակի շարքերը համալրելու էին մեկնում ԱՐՄԱՆ ՍԵԽԼԵՅԱՆԸ, ՀԱԿՈԲ ԱՐԵՎԻԿՅԱՆԸ, ԱՂՎԱՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ, ՅՈՒՐԱ ՂԱԼԹԱԽՉՅԱՆԸ և ԷԴԳԱՐ ԽՉՈՅԱՆԸ։ Նրանք էլ նշեցին, որ մեկնում են Հայոց բանակ, պաշտպանելու իրենց ծնողներին, հարազատներին, մեր հայրենիքը։ Բանակում ծառայությունը ավարտելուց հետո կգան ու կսովորեն բուհերում։ Նորակոչիկների ծնողների, հարազատների սրտերում միախառնվել էին հուզմունքն ու հպարտության զգացողությունները։ Բոլորի ցանկությունը մեկն է, խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ բոլոր նորակոչիկներին։ Ծնողները այս հուզիչ արտահայտություններով բանակ ճանապարհեցին իրենց որդիներին. «Ցավդ տանեմ», «Մեռնիմ կյանքիդ»։Խաղաղ ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի