Պատրաստված զինվորականի դերը կարևոր է բանակի պաշտպանունակության ամրապնդման համար․ գնդապետ Մանգասարյան

Հասարակություն

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։

Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել է նմանօրինակ հանդիպումների շարունակականությունը՝ դպրոցականներին մասնագիտության ընտրության հարցում ճիշտ ուղղորդելու համար։

Գնդապետ Մանգասարյանը ներկայացրել է ռազմական ակադեմիայի կառուցվածքը, ընդունելության կարգը, ակադեմիայում ուսանելու առավելությունները, ուսումնամեթոդական լայն ու նորարարական մոտեցումները,
կառավարության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնություններն ու սոցիալական երաշխիքները և ընթացիկ այն բարեփոխումները, որոնք միտված են ռազմական կրթությունն ավելի գրավիչ ու մրցունակ դարձնելուն։

Հյուրերը նաև շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, տեղում ծանոթացել կուրսանտների ուսումնական հագեցած առօրյային, մասնագիտական տարբեր ամբիոնների գործունեության առանձնահատկություններին, լսարանային ու կեցության պայմաններին, ակադեմիայի ուսումնատեխնիկական ժամանակակից հնարավորություններին:

https://iravunk.com/sim/?p=303011&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան