Ինչո՞ւ ազգը չի կարողանում առաջադրել իր առաջնորդին եւ ով կարող է լինել այն անհատը, ով կկարողանա ազգային համերաշխության ու միասնության առաքելություն ստանձնել...

Ներքաղաքական

Իսկ այդ անձը երկնքից չի իջնելու, նոր չի ծնվելու, նա մեր մեջ է, մեր կողքին է։ Այդ դեպքում ո՞ւմ ենք սպասում, որպեսզի կողմնորոշվենք, սպասում ենք վերջնականապես կործանվե՞նք, ավելի խայտառակվե՞նք։ Ինչո՞ւ չենք կարողանում ազգովի որոշում կայացնել առաջնորդի հարցում։

Չենք կարող, որովհետև շատերիս համար հիվանդագին աստիճանի են հասել ամբիցիաներն ու նախանձը, որովհետև հանուն պետության ու հայրենիքի շահի չենք կարող վեր կանգնել անձնական ճղճիմ շահից։ Իսկ ժամանակն ու մեր երկրի շուրջ  տեղի ունեցող գործընթացները մեր օգտին չեն աշխատում։

Ազգը չի կարողանում իր միջից իր առաջնորդին առաջադրել, որովհետև հետխորհրդային տարիներին այդդպես էլ չձևավորեց և չունեցավ իր ազգային էլիտան և շատերը գերադասեցին ընտրել տգիտությունը, միջակությունն ու գորշությունը։

«Ազգը իրեն դրսեւորում է ոչ միայն իր մարդկանցով, այլ նրանով, թե ինչպիսի մարդկանց է նա պատիվներ տալիս եւ ինչպիսի մարդկանց է նա հիշում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։ Եվ հայտնվեցինք այս աննախանձելի վիճակում, որովհետև ակախ Հայաստանում այդպես էլ ազգովի չկարողացանք ձևավորել ազգային էլիտա և մեզնից շատերը ընտրեցին տգիտությունը, գորշությունն ու միջակությունը և պատիվներ շնոհեցինք պարտվածներին, տգետներին ու ազգն ուրացողներին։ Որովհետև այդպես էլ Հայաստանում չկայացավ քաղաքական համակարգը, որովհետև ազգային էլիտա կոչվածը այդպես էլ չունեցավ հանրային շահի, պետականության և հայրենիքի զգացողություն և նրանցից շատերի հոգիներն ու սրտերը անգամ երկրի համար այս օրհասական պահին կուրացել են փառքի ու շահի ճղճիմ մոլուցքից։ Իսկ այդ անձը պետք է լինի եղածներից ուժեղը ուժեղների մեջ և իմաստունը` իմաստունների մեջ։ Ունենա պետական պատասխանատու աշխատանքի ու քաղաքական գործունեության փորձ, գիտելիքների հարուստ պաշար, ունենա հանրային վստահություն, միջազգային ճանաչում, անսահման ու անկեղծորեն սիրի իր երկիրն ու ժողովրդին, ներկայացնի այս  մղձավանջից, ճգնաժամից դուրս գալու համակարգային ծրագիր։ Չէ որ ինչպես հին հույն փիլիսոփա Անտիսֆենն էր գտնում. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ հիմարներին չեն տարբերում լավերից»։ Եվ ինչպիսի որակներ ըստ իս պետք է ունենա պետական պատասխանատու աշխատանքի ու քաղաքական գործունեության փորձ, գիտելիքների հարուստ պաշար, ունենա հանրային վստահություն, միջազգային ճանաչում, անսահման ու անկեղծորեն սիրի իր երկիրն ու ժողովրդին, ներկայացնի այս  մղձավանջից, ճգնաժամից դուրս գալու համակարգային ծրագիր։

Պատմությունն էլ վկայում է, որ աղետ, ողբերգություն է լինում երկրներում, որտեղ առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ, որտեղ ապաշնորհներն են իշխանության։ Ով պատրաստ է իր կյանքը դարձնել ուխտագնացություն, անցնել դժոխքի միջով։ Այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն և միասնական ազգային օրակարգ... Թերևս դա է պատճառը, որ հայրենիքի փրկության ու իշխանափոխության օրակարգի շուրջ չի ձևավորվում ազգային համերաշխություն ու քաղաքական ընդդիմադիր ուժերի միասնություն:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում