«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»

Ներքաղաքական

«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը»

1. Նիկոլ Փաշինյանի կողմից  ՀՀ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունն սպառնալիք է մեր երկրի գոյությանը։ Հայ ժողովուրդն այժմ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։
Դատապարտելի է առանց հանրային և խորհրդարանական քննարկումների ճակատագրական որոշումների ընդունումը։

2. ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը մեր երկիրը դարձնում են Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ, մեզ ներքաշում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ և սպառնում մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերջնական խզմանը՝ այդտեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։ 
ԵՄ-ին ինտեգրվելու կեղծ օրակարգը Հայաստանի «ուկրաինացման» ուղիղ ճանապարհն է։ 

3. ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հարցականի տակ է դնում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամության հարցը, ինչը սպառնում է մեր երկրին  տնտեսական, սոցիալական, էներգետիկ, հումանիտար խոր ճգնաժամով։ 
Հայաստանը կարող է վերադառնալ նախորդ դարի 90-ականների ժամանակաշրջան՝ առանց ատոմակայանի։ Գազի գինը կարող է գործողից բարձր լինել շուրջ երեք անգամ։ Տնտեսական անկումը կչափվի գերբարձր երկնիշ տոկոսներով՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկա առևտրաշրջանառության ավելի քան 10 մլրդ դոլարի ծավալը կանխատեսելիորեն կտրուկ կկրճատվի։ 
ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի, փոխբացառող կառույցներ են, և հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել։

4. ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, արևմտամետ արտաքին քաղաքականությունն իրականում մանրադրամի է վերածելու մեր երկիրը Արևմուտք-Ռուսաստան  հարաբերություններում, այլ ոչ թե նպաստելու է «խաղաղության խաչմերուկ» ձևավորելուն, ինչպես որ փորձում են Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։ 

5. Մենք կողմ ենք Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, բայց ոչ ի հաշիվ ու առավել ևս՝ ոչ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների։

6. Կոչ ենք անում ՀՀ ապագայով մտահոգ բոլոր  հասարակական-քաղաքական ուժերին հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի կողմից  վարվող  կործանարար արտաքին քաղաքականությանը  և համախբված  կերպով կանխել այն: Դրված է լինել-չլինելու խնդիր։ 

«Մայր Հայաստան» շարժում

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում