Վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա. Մանգասարյան

Ներքաղաքական
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը ներկայացվում է որպես աննախադեպ ձեռքբերում։ Սակայն այս ամենի հանդեպ հասարակության վերաբերմունքը շատ տարբեր է: Մի մասի համար սա հույս է ու վստահություն դեպի ապագան, իսկ մյուսների համար՝ ընդամենը դեկլարատիվ բնույթի քայլ, որի արդյունավետությունը կասկածի տակ է։ Այս մոտեցումները լիովին հասկանալի են, հատկապես երբ հաշվի ենք առնում նախորդ տարիների դառը փորձը, և հասարակության լայն շերտերի վստահության օբյեկտիվ պակասը:
Շատերի մոտ Հայաստանի ներկայիս իշխանության քայլերը ընկալվում են ոչ թե որպես հիմնավոր ռազմավարություն, այլ PR քայլեր: Այս տպավորությունը ձևավորվել է բազմաթիվ դրվագների հիման վրա, որոնցից առավել աչքի են ընկնում «ՍՈւ-30ՍՄ» կործանիչների հայտնի դեպքը և Փաշինյանի 2020 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը Սարդարապատում:
 
Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈւ-30ՍՄ կործանիչները ներկայացվեցին որպես ռազմական հզորության ամրապնդման առանցքային քայլ, սակայն կործանիչները ձեռք բերվեցին առանց համապատասխան սպառազինության, ինչը մեծացրեց հարցերը՝ արդյո՞ք սա ռազմավարական մոտեցում էր, թե՞ անպատասխանատու որոշում:
 
Իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատում վերածվեց ավելի շատ ամբոխավարական խոսքի: Այդ ելույթը չհաղորդեց այն հստակ և պինդ ռազմավարությունը, որը պահանջվում էր երկրի առջև ծառացած անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում։
 
Այսօր, երբ խոսքը գնում է ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին, այս դրվագները վերստին հիշվում են՝ որպես կասկածի տեղիք տվող օրինակներ: Հայաստանը, որպես փոքր երկիր, կարիք ունի ռազմավարական գործընկերների, սակայն կարևոր է, որ նման համագործակցությունները հիմնվեն իրական արդյունքների վրա, այլ ոչ թե ուղղակի թղթային պայմանավորվածությունների։
 
Հայաստանի զարգացման հեռանկարները և արտաքին գործընկերների հետ հարաբերությունները կարիք ունեն խորը վերլուծության և անհրաժեշտ են ոչ թե գեղեցիկ խոսքեր, այլ հստակ գործողություններ, որոնք ապացուցում են, որ Հայաստանի շահերն իսկապես դրվում են առաջնային տեղում, ինչը` ցավոք սրտի, գրեթե 7 տարի է չենք տեսնում:
 
Եթե «ՍՈւ 30ՍՄ» ների պարագայում վերջում պարզվեց, որ հրթիռներ չկան, այս դեպքում վերջում կարող է պարզվել, որ Բլինքենը չկա», - գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ`
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում