«Հրապարակ». Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն գտնում, Մովսիսյանի օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, կուսակցությունում նրան փոխարինելու հարց է առաջացել։

Չնայած մարզպետն ազատել է այդ օգնականին, սակայն բանն այն է, որ Մովսիսյանի գրեթե բոլոր օգնական-խորհրդականները՝ այսինքն նրա կամակատարներն աչքի են ընկել սկանդալային պատմություններով, ինչը արդեն չի խոսում պատահականության մասին,  դիցուք՝ Ռազմիկ Թադեւոսյանը, որի գործունեությունը քրեական հայտնի պատմության պատճառով առայժմ կասեցված է, անցնում է Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրենի գործով։

Բժշկական կենտրոնի տնօրենը, որին ամիսներ առաջ կալանավորել են, հիվանդանոցին պատկանող դիահերձարանի տարածքը վարձակալության է տվել ինչ-որ կազմակերպության, որի ղեկավարի հետ ունի մտերիմ հարաբերություններ, բայց գրանցել է վարձակալության գումարի մի մասը, մյուս մասը, ենթադրաբար, յուրացրել է։

Քրեական վարույթով առկա ձայնագրություններում, խոսակցության ժամանակ ասվում է, որ յուրացված գումարի մի մասը կիսվելու են Ռազմիկ Թադեւոսյանի հետ։ Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։

Նա ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։  

Ի դեպ, մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած Թադեւոսյանի գործունեությունը կասեցված է, սակայն նա ստանում է խորհրդականի իր աշխատավարձը։ Մյուս խորհրդական Արմեն Գրիգորյանի մասին էլ խոսում են, որ մարզում եւ մարզպետարանում լավ պաշտոններին իր մերձավորներին է տեղավորել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=302857&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ