«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել։ Այսպիսով, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պարզվեց, որ Տիգրան Ավինյանի` նոյեմբերին Լոս Անջելես մեկնելու մեկ VIP տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։

Քաղաքապետի գլխավորած պատվիրակության 9 անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս, իսկ քաղաքապետը բիզնես դասով էր մեկնել ԱՄՆ։ Տիգրան Ավինյանը չէր հերքել տեղեկությունը՝ գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ գործուղումից հետո է իմացել արժեքները և ապշել է՝ գներն իմանալով։ Երևանի քաղաքապետն այդ ամենում իր աշխատակիցներին էր մեղադրել անպատասխանատվության համար, հրապարակավ հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար, որպեսզի «հետևանքներ լինեն»։

Մինչ օրս, փաստացի, որևէ «հետևանք» չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ ուսումնասիրություն է ընթանում։

Արդարության համար նշենք նաև, որ Տիգրան Ավինյանը սեփական միջոցներից փոխհատուցել է իր՝ Ամերիկա գործուղման ավիատոմսերի գումարը, որը կազմել էր 7 միլիոն 650 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=302846&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ