Աղազարյանի կուսակցությունն անակնկալներ է խոստանում․ «Իրավունք»

Ներքաղաքական

Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

Այս մասին հայտնել է ինքը Աղազարյանը․ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» - ՄԱՍԿ։

 Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու կուսակցությունը,  ովքեր են լինելու կուսակցության անդամները, ռուսամետ, թե արեւմտամետ ուղղվածության կողմնակից է լինելու պատգամավորի հիմնած կուսակցությունը հարցերին պատասխանում է անձամբ Հովիկ Աղազարյանը

-Փետրվարի 8-ին տեղի ունենալիք համագումարի ընթացքում կտրվի Ձեզ եւ բոլորին հուզող հարցերի պատասխանները։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր կուսակցության հիմքում լինելու է պետություն-սփյուռք-ժողովրդավարություն խորքային սկզբունքները։ Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լինելու կուսակցության անդամ հիմա այդ հարցի շուրջ ընթանում են գործընթացներ, որի մասին կհայտարարվի փետրվար 8-ին։

-Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է կուսակցությունում տեսնենք նախկին ՔՊ-ականների։

-Ամպագոռոռ անուններ չեն լինելու, բայց որ լենելու են նախկին ՔՊ-ականներ դա հաստատ։ Բացի պարոն Ասլանյանից լինելու են շատ ու շատ նախկին ՔՊ-ականներ։

-Պարոն Աղազարյան, Ձեր փաստաբանը նշել էր, որ չի բացառվում, որ առաջիկա քառօրյաին դատախազը մտնի ԱԺ եւ միջնորդի Ձեզ զրկել անձեռնմխելիությունից, նախ որքանո՞վ եք հավանական համարում այդ սցենարը, եւ, եթե այդպես լինի, ապա ի՞նչ է լինելու նորաստեղծ կուսակցության ճակատագիրը։

-Ես այդ սցենարը իրարատեսական եմ համարում, բայց ոչ թե ելնելով իրավական գործընթացների տրամաբանությունից, այլ քաղաքական որոշումների տրմաբանությունից։ Որովհետեւ բա էլ ոնց է իրականացվելու վարչապետի հայտարարությունն առ այն, որ օրինական բոլոր միջոցները պետք է կիրառվեն, որպեսզի Աղազայանին զրկեն մանդատից, բա դա ոնց պետք է իրականացվի, եթե ոչ փաստաբանիս նշած սցենարով։ Պարզապես ոչ ես, ոչ փաստաբանս չգիտենք, թե որ ուղղությամբ է գալու այդ հարվածը, որ պատրաստվենք իրավական առումով։ 

Այնպես որ, եթե անգամ ինձ զրկեն մանդատից եւ տանեն կալանքի, ապա թող չանհանգստանան, կուսակցաշինական գործը իր տրամաբանական ավարտին կհասցնեն Հակոբ Ասլայանը եւ որդիս ։

-Պարոն Աղազարյան, իսկ Ձեր հիմնադրած կուսակցությունը ինչ արտաքին քաղաքական վեկտորո է առաջնորդվելու, այլ կերպ ասած լինելու է ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ։

-Այդ մասին եւ կխոսվի համագումարին մանրամասն, բայց առաջ ընկնելով ասեմ, որ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանային ինտեգրվածություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում