«Ժողովուրդ». Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր են իրականացնում Երեւանում՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Թվում է` շատ լավ ծրագիր է, գովելի ներդրում, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց հատկացվել է մի հողատարածք, որը Հայաստանի մայրաքաղաքի միակ մանկական առողջարանն էր: Էլ չունենք:

Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:

Առաջին լուսանկարում տեսնում եք, որ տարիներ շարունակ Նորքի Այգիներ 180 հասցեում գործել է Երևանի միակ մանկական առողջարանը, եւ պարզվում է՝ այն վերածվելու է բնակելի շենքի, հյուրանոցի, բայց ոչ մի խոսք՝ մանկական առողջարանային հատվածի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը եղավ այդ հասցեում։ Շինարարներից մեկը միայն ասաց, որ այդ տարածքում եղել է մանկական առողջարան: Նկատենք, որ տարածքում այնքան էլ բարյացակամ չէին՝ մեզ հետ խոսելու։ Դռները փակեցին մեզ վրա:

Երբ և ում կողմից է սեփականաշնորհվել մանկական միակ առողջարանը. «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանը պատասխանատվությունը դրեց Պետական գույքի կոմիտեի կառավարման վրա, իսկ նրանք էլ դեռ չեն պատասխանել (կներկայացնենք ստանալուն պես):

Բաց աղբյուրներից պարզեցինք, որ այդ տարածքում շինարարություն սկսած «Տեխնոտուն» ՍՊԸ-ն գրանցված է Արամ Մուրադյանի, Արտաշես Հակոբյանի, Գագիկ Աղավելյանի և Ռոբերտ Հակոբյանի անուններով. վերջին երկուսը դուրս են եկել կառավարումից, հիմա հավասարապես բաժնետեր են առաջինները՝ մեկը գրանցված Քանաքեռ-Զեյթունում, մյուսը՝ Արաբկիր համայնքներում: Դատելով հասցեներից, Ռոբերտն ու Արտաշեսը հայր և որդի են: Պաշտոնապես որեւէ կապ չկա, այսպես ասած, նախկին թալանչի պաշտոնյաներից մեկի հետ, բայց նման խոսակցություններ կան օդում կախված՝ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը:

«Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի, և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրում անցած տարվա հուլիսի 3-ին հենց Նորքի այգիներ 180 հասցեում: Ըստ պաշտոնական հայտարարության` նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 16 հարկանի համալիր է կառուցվում Նորքի այգիներ 180 հասցեում, եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնյաներն են իրենց ստորագրությամբ հաստատել շինթույլտվության փաստաթղթերը, ինչ հիմնավորմամբ է 5-6 հարկայնության թույլտվության գոտում օրինախախտմամբ 16 եւ ավելի բարձրահարկ կառուցվում: Քաղաքապետարանից ստացել ենք մի քանի գերատեսչությունների դրական եզրակացությունների մեջբերումներ և մի կարեւոր տեղեկություն, որ նախագծման թույլտվություն տրվել է 23․08․2022թ․-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, ու նրա օրոք էլ 4 ամիս անց նաեւ շինթույլտվություն է տրամադրվել 5 տարի 2 միս ժամկետով: Բայց Տիգրան Ավինյանն արդեն փոխքաղաքապետ էր:

ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը լայն ժպիտով ողջունում է ներդրումը, որը իրականացվում է Երեւանի միակ մանկական առողջարանի հաշվին: Հետաքրքիր է՝ սրա՞ համար էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անում:

«Ժողովուրդ» օրաթերթը իր վերջին հարցով Տիգրան Ավինյանից պահանջել էր ներկայացնել տեղեկություն, թե մանկական առողջարանի համար ի՞նչ տարածք է հատկացվել՝ որպես փոխարինող անհրաժեշտություն: Սակայն Երեւանի քաղաքապետը չի պատասխանել այս հարցին: Այսինքն՝ Երեւանի համար մանկական առողջարանը առաջնահերթություն չէ, գլխավորը բազմահարկ հյուրանոցներն են, բիզնեսը, փողը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ երիտհեղափոխականների մասին. նրանք մեծ ախորժակով խժռում են մեր մայրաքաղաքի առողջարանը՝ հանուն փողի: Ընդ որում՝ դա անում են իրենց կողմից մերժված, թալանչի տղաների երեխաների հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=302761&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան