Միասնական տոմսային համակարգով կարելի է վճարել 4 եղանակով. Որոնք են դրանք

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հունվարի 13-ի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել միասնական տոմսային համակարգի վճարման եղանակին։

 

Նշվել է, որ կարելի է վճարել 4 եղանակով՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

 

Նշվել է արտոնյալ խմբի քաղաքացիները կարող են մոտենալ կամ թաղապետարաններ կամ TellCell ընկերության գրասենյակներ՝ անցնելու նույնականացում. «Վարչական շրջաններում քաղաքացիների էական հոսք ունենք, որ մոտենում են իրենց արտոնյալ կարգավիճակը ձևակերպելու համար: Նույն գործընթացը կատարվում է նաև TellCell-ի գրասենյակներում և կայքի միջոցով»,- ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Իսկ եթե անձը արտոնյալ կարգավիճակ չունի, տրանսպորտային քարտ ձեռք բերել հնարավոր է մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից, որոնք տեղադրված են դրամարկղերին կից, իսկ վաղվանից մետրոպոլիտենի դրամարկղերից հնարավոր է այդ քարտերը ձեռք բերել աշխատակցի օգնությամբ՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում։ Ձեռք բերված քարտերը կարելի է ակտիվացնել https://transport.yerevan.am կայքում։

 

Բացի այդ, տրանսպորտային քարտեր հնարավոր է ձեռք բերել Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում գործող քաղաքապետարանի տեղեկատվական աջակցման կենտրոններում։ Քարտերը հնարավոր է ձեռք բերել և ինքնասպասարկման տերմինալից, և աշխատակցի օգնությամբ։

 

Նաև նշվել է, որ հայաստանանյան բանկային քարտերը հնարավոր է նաև որպես տրանսպորտային քարտ օգտագործել, եթե սպասարկում է NFC համակարգով, իսկ American expresss և МИР քարտերը չեն սպասարկվում։

 

Նաև՝ հնարավոր է տրանսպորտային քարտին այլընտրանք լինի նաև TellCell Wallet համակարգը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում