Բարսելոնան» 15-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։ Սաուդյան Արաբիայում կայացած մրցաշարի եզրափակիչում կատալոնական ակումբը 5-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
«Էլ կլասիկոյի» հաշիվը 5-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։
Ընդմիջման թիմերը գնացին 1:4 հաշվով. «Բարսելոնայի» կազմում աչքի ընկան Լամին Յամալն ու Ռաֆինյան, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն։
48-րդ րոպեին Ռաֆինյան 5-րդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասն ու դուբլ գրանցեց։
56-րդ րոպեին «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, իսկ 60-րդ րոպեին Ռոդրիգոն տուգանայինից կատարած հարվածով խփեց խաղի վերջին գոլը։