Աննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն են

Ներքաղաքական

­Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ նույն տա­նի­քի ներ­քո ապ­րող կի­նը՝ Ան­նա Հա­կոբ­յանը, իր «Կրթ­վե­լը նո­րա­ձեւ է» ար­շա­վի շրջա­նա­կում ա­կա­մա­յից բա­ցա­հայ­տեց, թե ով­քեր են ի­րենց մո­լի ա­ջա­կից­ներն ա­մե­նա­տար­բեր շրջա­նակ­նե­րում: Ան­գամ կա­րե­լի է ա­սել, որ բա­ցա­հայ­տեց ի­րենց սոց­ցան­ցա­յին ֆեյ­քե­րին, ո­րոնց հան­րութ­յու­նը տե­սավ դեմ­քե­րով:

Այս­պի­սով՝ Ան­նա Հա­կոբ­յա­նի հետ նույն սե­ղա­նի շուրջ են հայտն­վել ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս նույ­նիսկ հա­կաե­կե­ղե­ցա­կան­նե­րը՝ մար­դիկ, ով­քեր 2018-ից սկսած ա­մե­նա­կեղ­տոտ դի­վեր­սիա­ներն էին կազ­մա­կեր­պում Մայր Ա­թո­ռի դեմ, ընդ­հուպ  գրավ­ում Վե­հա­րա­նը: Ընդ ո­րում՝ ան­հաս­կա­նա­լի է, Ան­նա Հա­կոբ­յանն իր ար­շա­վի շրջա­նա­կում հան­դի­պում է յու­րա­յին­նե­րի հետ, որ­պես­զի նրա՞նց ա­զա­տագ­րի տգի­տութ­յան ճի­րան­նե­րից, թե՞ նրանց հետ միա­սին պայ­քա­րի տգի­տութ­յան դեմ: Բայց, ա­մեն պա­րա­գա­յում, որ մեկն էլ լի­նի, պետք է, որ վի­րա­վո­րա­կան լի­ներ նի­կո­լա­կան ընտ­րա­զանգ­վա­ծի հա­մար, չէ՞ որ սա ար­շավ է` հենց նրանց ուղղ­ված:

Ին­չե­ւէ, վե­րա­դառ­նանք «Կրթ­վե­լը նո­րա­ձեւ է» ար­շա­վին միա­ցած հա­կաե­կե­ղե­ցա­կան­նե­րին: Հի­շո՞ւմ եք, Վե­հա­րան ներ­խու­ժած բրդուճ-քյա­բաբ ու­տող­նե­րին: Ն­րանց շար­քե­րում էր ՄԵՐԻ ԱՎԱԳՅԱՆ ա­նու­նով մի ագ­րե­սիվ աղ­ջիկ, ով քննա­դա­տում էր ի­րենց, հոր­դո­րում էր կրթվել: Հի­մա պարզ­վում է, որ կրթվել նրան էր պետք: Իսկ թե ին­չով էր զբաղ­վում այս կի­նը՝ հա­կաե­կե­ղե­ցա­կան տխրահռ­չակ շար­ժու­մի տա­պա­լու­մից հե­տո, ոչ պա­կաս ու­շագ­րավ է:

«­Հա­վա­նա­բար ինչ-որ հո­գեմ­տա­վոր խան­գար­վա­ծութ­յուն­ներ ու­նե­ցող այս կի­նը, պար­բե­րա­բար լայ­վեր է ա­նում ու հան­դես գա­լիս իր «ռազ­մա­քա­ղա­քա­կան» վեր­լու­ծութ­յուն­նե­րով։ Նի­կոլ­յան կլա­նի լրատ­վա­մի­ջոց­ներն էլ մեծ թա­փով տա­րա­ծում են։ Ան­գամ ա­նուն-ազ­գա­նուն ու կեն­սագ­րութ­յուն էլ չկա։ Հայտ­նի է «կա­պան­ցի կի­նը» ա­նու­նով։ Ա­հա Նի­կո­լի կլա­նի հեր­թա­կան ձեռք­բե­րու­մը», - գրել է ֆեյս­բուք­յան օգ­տա­տեր Հայկ Կի­սեբլ­յա­նը եւ հրա­պա­րա­կել սքրին­ներ, թե հա­նուն հա­վա­նութ­յուն­ներ հա­վա­քե­լու՝ ին­չեր է խո­սում նույն ին­քը՝ Մե­րի Ա­վագ­յա­նը:

­Դե հի­մա բռնվեք, որ ա­թո­ռից չընկ­նեք, Ան­նա Հա­կոբ­յա­նի ինս­տագ­րամ­յան է­ջում կար­դում ենք, որ քննար­կում է ու­նե­ցել հան­րա­յին-հա­սա­րա­կա­կան կյան­քում ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված, սո­ցիա­լա­կան եւ մե­դիա հար­թակ­նե­րով կար­ծիք ձե­ւա­վո­րող եւ տա­րա­ծող անձ­նաց հետ՝ կրթութ­յու­նը դարձ­նել հան­րա­յին- հա­սա­րա­կա­կան կյան­քի թիվ մեկ թրեն­դը թե­մա­յով. «Այ­սինքն՝ ան­ձամբ կրթվել, կրթել կրթող­նե­րին, մթնո­լորտ փո­խել այն­պես, որ կրթվե­լը լի­նի մո­դա­յիկ»: Իսկ կից տե­սան­յու­թում Ան­նա Հա­կոբ­յա­նի հետ նույն սե­ղա­նի շուրջ նստած է նա՝ Մե­րի Ա­վագ­յա­նը:

Իսկ Ան­նա Հա­կոբ­յա­նի մեկ այլ հրա­պա­րա­կած տե­սան­յու­թում նկա­տե­ցինք ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ (անձ­նագ­րով՝ Սարգս­յան), ով հան­դես է գա­լիս, որ­պես գրող ու լրագ­րող: Իսկ ի­րա­կա­նում հայտ­նի է ե­կե­ղե­ցու դեմ ի­րա­կա­նաց­րած տար­բեր ակ­ցիա­նե­րից, ար­ված շան­տաժ­նե­րից: Ա­վե­լին՝ ա­սում են, թե դրա­մա­շոր­թութ­յան մե­ղադ­րան­քով ժա­մա­նա­կին ձեր­բա­կալ­ված է ե­ղել: Նա ժա­մա­նա­կին հան­դես էր գա­լիս, որ­պես «Սա­սուն­ցի Դա­վիթ» ջո­կա­տի հրա­մա­նա­տար, իսկ հրա­մա­նա­տա­րը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րել էր, թե չի ճա­նա­չում իր ջո­կա­տից նե­րկա­­յա­ցող ֆեյք ա­զա­տա­մար­տի­կին: Ու սույն անձը, ըստ Ան­նա Հա­կոբ­յա­նի, եւս հան­րա­յին-հա­սա­րա­կա­կան կյան­քում ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված, սո­ցիա­լա­կան եւ մե­դիա հար­թակ­նե­րով կար­ծիք ձե­ւա­վո­րող եւ տա­րա­ծող անձ է հա­մար­վում:

Ահա, թե ինչ է թաքնված  «Կրթվելը նորաձեւ է» արշավի հետեւում, իսկ թե ինչով կավարտվի այս ամենը, հիշենք Աննա Հակոբյանի նախորդ նախաձեռնության մասին: Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրա միակ նախաձեռնությունը եղել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Եվ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց: Սա մենք չենք ասում, հենց ինքը՝ Աննա Հակոբյանն է ասել իր ծավալուն հոդվածում եւ մունաթ եկել, որ արշավը հանդիպեց ՝ «հայ կանանց մեռելային լռությանը»: Այնպես որ, չի բացառվում, որ վաղն էլ Աննա Հակոբյանը հայտարարի, որ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է տապալվել՝ հանդիպելով մարտնչող տգիտությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)