Դատարանը մերժեց 44 օրյա պատերազմի մասնակցին տեսակցել անչափահաս որդուն

Տեսանյութեր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, հունվարի 9-ին տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքի ներսում քաղաքացիների բողոքի ալիքից հետո՝ քրեական վարույթներով անցնող 5 անձի գործով հերթական դատական նիստը: Ընդ որում՝ նույն քրեական վարույթով քննվում է 5 հոգու գործ, որոնք միմյանց հետ որեւէ կապ չունեն, նրանց միակ ընդհանրությունն այն է, որ իշխանության կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությունից հետո՝ իրենք եւս եղել են կառավարության շենքում հայտնված մյուս քաղաքացիների շարքերում:

Վերոնշյալ նիստի ժամանակ սույն գործով անցնող քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, մասնավորապես՝ երկրից դուրս գալու արգելքը փոխարինվի պատգամավորների անձնական երաշխավորությամբ, որպեսզի Հ, Պէրպէրեանը հնարավորություն ունենա տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնել Ֆրանսիա՝ տեսակցելու անչափահաս որդուն եւ կնոջը, ով պայմանագրով աշխատում է արտերկրում: Ընդ որում՝ փաստաբանը նշեց, որ տեսակցությունները կկազմակերպվի այնպես, որպեսզի չխանգարեն դատական նիստերին: Երաշխավորությունը դատարանում պնդեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Մհեր Սահակյանը: Սակայն, դատարանը մերժեց:

«Ես եւ իմ գործընկեր Մհեր Սահակյանն անձնական երաշխավորություն էինք ներկայացրել, որովհետեւ Հակոբ Պէրպէրեանի նկատմամբ արդեն չորս տարի է քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ նա նույնիսկ անչափահաս երեխային տեսակցելու հնարավորություն չունի, տարվա ընթացքում ընդամենը մի քանի օր է տեսնում: Մեր անձնական երաշխավորությունն ընդամենը հերթական ապօրինի հետապնդվող քաղաքացուն իր որդու հետ տեսակցությունն ապահովելու համար էր, ինչը մեր նվազագույն պարտավորությունն էր, որ կարող էինք անել: Իրականում ես հույս ունեի, որ դատարանը չի մերժի, որովհետեւ բոլոր փաստերը, որոնք ներկայացրեց պաշտպանը եւ Հակոբ Պէրպէրեանը, համոզիչ էին եւ հիմնավոր: Եվ, ի վերջո, նա, ով կամավոր մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ չորս տարի է ապօրինի քրեական գործերով է անցնում, հաստատ այն մարդը չէ, ով խուսափելու է դատաքննությունից: Ավելին՝ հենց նա է շահագրգռված, որ այս գործն իր տրամաբանանական ավարտին հասցվի եւ ապացուցվի իր անմեղությունը: Եթե խուսափող լիներ, ինչո՞ւ էր գնում հայրենիք պաշտաներ, որ հետո էլ Հայաստանից փախներ ու ամբողջ կյանքում հետապնդվե՞ր: Այնպես որ, պետք էր հաշվի առնել անձի կերպարը, թե ում հետ գործ ունեն»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Պէրպէրեանի պաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ էլ նշեց, որ քանի դեռ ծանոթ չէ դատարանի մերժման հիմքերի պատճառաբանական մասին, չի շտապի մեկնաբանել:

«Բայց ինձ համար մեկ բան, ամեն դեպքում, անհասկանալի մնաց: Մենք առաջարկում էինք մեղմ խափանման միջոցը փոխել ավելի խիստ խափանման միջոցով, որը պայմանավորված էր ընտանիքի հետ հանդիպելու հանգամքով, ինչը մերժվեց: Ամեն դեպքում, մենք հակված ենք պատճառաբական մասն ուսումնասիրելուց հետո՝ բողոքարկել», - ընդգծեց փաստաբանը:

Ի դեպ, մեղադրող դատախազ ԳՈՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ նիստի ժամանակ հայտարարեց. «Ունենք իրավիճակ, որ, այսպես ասած, ծայրաստիճան անհրաժեշտություն, շտապողականություն, որ ամբաստանյալ Պէրպէրեանը բացակայի ՀՀ-ից եւ մեկնի իր ընտանիքի մոտ, տվյալ պահին առկա չէ… »: Իսկ որոշ ժամանակ անց՝ հենց նույն նիստի ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս նշեց. «Ես չեմ հիշում, որ ասել եմ մեկ բառակապակցություն կամ նախադասություն, որը վկայում էր այն մասին, թե ես ասում եմ, որ ընտանիքին տեսնելը կարեւոր կամ շտապ բան չէ, ես նման պնդում չեմ արել»:

Անդրադառնալով դատական նիստի այս դրվագին՝ Արսեն Բաբայանն «Իրավունք»-ի հետ զրույցում հավելեց. «Ես զարմանք հայտնեցի, որ հարգելի դատախազն ասաց, թե չեմ տեսնում հրատապ անհրաժեշտություն՝ ընտանիքին տեսակցելու: Այսինքն՝ եթե չորս տարվա ընթացքում ընտանիքին տարեկան ընդամենը մեկ շաբաթով է կարողացել տեսնել Հակոբ Պէրպէրեանը, ինչպե՞ս չկա հրատապություն: Հավանաբար, նպատակին հասնելու համար՝ էմոցիանալ վիճակներ իր մոտ տեղի ունեցան, բայց կարծում եմ՝ դատախազն էլ պետք է գիտակցի ընտանիքի կարեւորությունը, ինչի մասին ինքն էլ էր խոսում նիստի ժամանակ»:

Ահա այսպես, բարեկիրթ մթնոլորտում ինչ-որ ձյաձյաներ, որոնք կոչվում են մեղադրող դատախազ ու դատավոր, որոշեցին, որ փոքրիկ Դրոյի աչքն էլի ճամփին պետք է մնա ու չգտնի հարցի պատասխանը, թե իր հայրն ինչու չորս տարվա ընթացքում այդպես էլ չայցելեց իրեն: Այնուհանդերձ, Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չկա, չորս տարի առաջ նոյեմբերի 9-ին՝ լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել՝ վերջինիս մասնակցությամբ, ուստի՝ նա պետք է արդարացվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում