Զարուհի Փոստանջյանը գրել է, որ հունվարի 13-ին դատարանը կազատազրկի իրեն

Ներքաղաքական

Երևանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևանի ավագանու անդամ Զարուհի Զարուհի Փոստանջյանին ազատազրկելու վերաբերյալ դատական նիստի մասին

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի հունվարի 13-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ) դատավոր Տիգրան Ոսկանյանը իմ նկատմամբ սահմանելու է քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ նա անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ինձ ճանաչել է մեղավոր` իմ նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:

Չնայած օրենքի պահանջի, որ մեղադրական վերդիկտը պետք է լինի գրավոր և հրապարակային` հասանելի և՛ հանրությանը, և՛ մեղադրյալին, ինձ հայտնի չեն` մեղադրական վերդիկտ կայացրած դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից օրենքի պահանջի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները.

  1. ապացուցվա՞ծ են արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).
  2. ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.
  3. ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի կողմից այդ արարքը կատարելը.
  4. ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերբարյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները` «Նիկոլ Փաշինյանիկողմից հողեր հանձնելու գործարք անելուվերաբերյալ գումարներ ստանալու, ՆիկոլՓաշինյանին նախորդ իշխանություններիկողմից բերելու, խորհրդարան մտցնելումասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանիգործակալ լինելու մասին»:

Ի դեպ սա միակ գործն է, որ անձամբ ՆիկոլՓաշինյանն իր թշվառ կյանքում հարուցելէ մեկի դեմ` այդ մեկը ես եմ` ԶարուհիՓոստանջյանս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր թշվառության թիրախ ընտրել է ինձ, իսկ նրա տերերն իրենց լաբարատորիայում վիրահատության արդյունքում շնից և հարբեցող հանցագործից ստացված գործիքին օգտագործում են իմ դեմ:

Հարգանոք` Զարուհի Փոստանջյան

11 հունվար, 2025 թվական»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում