Ի՞նչին եւ ո՞ւմ են ընդդիմադիր ոմն <ընդդիմադիրներ>. Մարգարիտ Եսայան

Թեմա

Հայաստանյան քաղաքական դաշտում ներքին պատերազմ է՝ ինքնասպանություններով, ինքնաբացահայտումներով եւ ինքնաոչնչացումներով։ Նիկոլական կեղտոտ ձեռագրով հայի տականքը կրկին գլուխ է բարձրացրել, դաշտ են նետվել իրենց ընդդիմադիր հռչակած մշտական տականքներ, բազմիցս օգտագործված <գրիչներ> եւ <գործիքներ> որ փորձում են կեղտոտել դաշտը, շեղել հասարակությանը, ապակողմնորոշել, ենթատեքստերից կտրված տեսանյութեր եւ խոսքի կտրված պատառիկներ նետել հասարակությանը, այդով փորձելով մարդկանց շեղել իրական եւ միակ չարքի դեմ պայքարից, նիկոլական վարչախմբի դեմ հիմնական եւ միակ պայքարից։

Ջուրը պղտորողները գայլային հրճվանքով , գառի դիմակ հագած կրկին հարձակվել են իրական պայքարի առաջամարտիկների վրա։ Շեղելով հասարակությանը վտանգավոր եւ կործանող նիկոլական վարչախմբի դեմ պայքարից։ Ցավոք, դրանք առայժմ հաջողում են, ցավոք, որքան էլ տքնում ենք բացատրել եւ բացահայտել, հասարակության ոչ բոլորի միտքն է ի զորու տեսնել եւ ընկալել իրականությունը, իրական հակա-նիկոլներին,իրական թշնամուն եւ իրական արհավիրքը։ 

Ու, քանի դեռ դաշտում վխտում են կեղծ-ընդդիմադիր սրիկաները, իմ պայքարը, մեր պայքարը կարող է դանդաղել, որովհետեւ երկու ճակատով պատերազմը դժվար գործ է։

Այո, դժվար, բայց ոչ՝ անհնարին։ Այս կռիվը այո, լինելու է օրհասական, ճակատագրական։Ծրագիր, այո, ունենք։ 

Նախ՝ մաքրել երկրի ներքին կյանքը մոլախոտերից, ինքնահռչակներից եւ հանուն փողի սեփական մորն անգամ ծախելու պատրաստ գործիքներից։

 Բացել հասարակության աչքերը, հասցնել ամեն հայի գիտակցությանը, թե ով՝ով է, թե ոնց է լինում, որ նիկոլ բերածները ոռնում են նիկոլ մերժածներիս վրա, ոնց է լինում, որ նիկոլի հետ սեղան նստած, պատերազմ բերած, Արցախ հանձնածները ցեղ են շպրտում Արցախն ազատագրած, ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը շենացրած, ժողովրդի անվտանգությունը 30 տարի շարունակ պահպանած եւ ամրացրածների վրա։ Ոնց է լինում, որ 30 արծաթի մեռածները հանկարծ հրեշտակի թեւեր են հագնում եւ շարունակում իրենց սեւ գործը։

Մենք միայն մեկ հստակեցնում ենք պարտավոր անել, միայն մեկ հարց՝ ընդդիմադիր ներկայացող սրիկաներ․ դու ո՞ւմ եւ ի՞նչին եք ընդդիմադիր՝ ՀՀ ինքնիշխանո՞ւթյանը, Արցա՞խին, հայ ժողովրդի անվտանգո՞ւթյանը, թուրք-ադրբեջական զավթիչներից երկրի ազատա՞գրմանը։

Եթե՝ այո, համոզված եմ՝ այո, հենց այս արժեքներին եք ընդդիմադիր, ուրեմն չեմ կասկածում նաեւ, որ բաց եք ու պատրաստ թուրքի հարճ դառնալուն, ճիշտ այդ գծի մեջ եք։ Գնացեք եւ դարձեք թուրքի հարճ, լիզեք ու փայփայեք մեր թշնամիներին, բայց՝ մեր հայրենիքից դուրս, հեռու Հայաստանից։

Մենք թուրքին տալու հայրենիք չունենք։

Ինչ էլ դուք տվեցիք, պայքարելու ենք վերադարձնելու համար։ 

Հ․Գ․ Եւ սա կենաց չէ, սա ռեալ իրականություն է, ռեալ քաղաքականություն եւ ռեալ պայքար։ Իսկ պայքարում նաեւ զոհվում են։ Վկան՝ զոհված 5 հազար զինվոր տղերքը։ Վկան՝ Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Իմանալով՝ հանուն ինչի։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում