Շուրջ 810 միլիոնի հափշտակություն․ զանգերով առաջարկվել է ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում

Քրեական

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսազանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:

Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:

2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

ՀՀ գլխավոր դատախազություն 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում