Դեռ հարց է՝ Փաշինյանը չի՞ ուզեցել գնա Մոսկվա, թե՞ իրեն չեն ցանկացել տեսնել եւ ասել են՝ չգաս. Բադալյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տարեվերջյան եւ նոր տարվա արդեն ուրվագծվող քաղաքականության մասին «Իրավունք»-ը զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը տարեվերջին հանդես եկավ առաջարկով, թե պատրաստ է բանակցային գործընթացի շուրջ բանավիճել ՀՀ նախկին երեք նախագահների հետ: Արդյունքում երեքից էլ մերժում ստացավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Ընդամենը ժամանակ է ձգում: Կարծում եմ, որ նա, պարզապես, իր եթերներն ինչ-որ մի բանով պետք է լցներ: Խաղաղության պայմանագիրը չեղավ եւ չի լինելու, որովհետեւ նրա շահառուները լիբերալ գլոբալիստներն են: Խաղաղության պայմանագիր` որպես այդպիսին, պետք չէր: Բնականաբար, չկա ճնշում, եւ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիրը կնքել, որովհետեւ ցանկացած պայմանագիր, այնուամենայնիվ, ինչ-որ պարտավորեցնող փաստաթուղթ է: Այսինքն, խաղաղության պայմանագիր չկա, որպեսզի հանրայնացվի, տնտեսական ներդրումներ չկան, օրինակ` խոշոր գործարաններ, ֆաբրիկաներ եւ այլն, անվտանգության համակարգը որեւէ մի բանով չկա: Այսինքն` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կրկին շարունակում է օկուպացնել եւ օկուպացնում է, դրանից զատ թեմա չկա: Ուղղակի, տարեվերջին քննարկել, որ բյուջեն փոխվեց եւ որեւէ այլ բան չասել՝ նշանակում է, որ որեւէ այլ բան չկա նշելու:

Բայց չի կարող այդպես լինել: Եթերը պարզապես դատարկ վիճակ է: Սա նման է նրան, որ հեռուստացույցը եթե միացնեք, այնտեղ սպիտակ էկրան լինի կամ թերթը գնեք, այնտեղ սպիտակ էջեր լինեն: Ստացվում է, որ ինչ-որ բան պետք է լինի՞, որպեսզի լցնեն: Հենց դա էլ անում են: Փաշինյանը ժամանակին եթերը լցնում էր` իր կնոջը գովազդելով, այժմ էլ դա է փորձում անել: Չստացվեց եւ, բնականաբար, չի էլ ստացվի ու դրա փոխարեն՝ ինչ-որ մի այլ բանով պետք է լցնեն:

Ի դեպ, վերջին շրջանում Աննա Հակոբյանը գերակտիվություն է ցուցաբերում: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Չեմ կարծում, որ նա, որպես այդպիսին, ակտիվություն է ցուցաբերում, այլ  կրկնում եմ՝ ընդամենը եթեր պետք է լցվի: Տեսեք, Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդումն է տալու, դառնալու է ԱՄՆ նախագահ, որից հետո խոսում են, որ հունվարի վերջին, իսկ հիմա մի քիչ այսպես համեստ ժամկետներ են նշում, որ փետրվար-մարտ ամիսներին պետք է լինի հանդիպում՝ Պուտին եւ Թրամփ, որտեղ պետք է լինեն քննարկումներ աշխարհի շատ հարցերի մասին: Այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Ռուսաստան-Իրան հարաբերությունների, Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների, միգուցե նաեւ ԱՊՀ տարածքում ազդեցություն ունենալու: Այսինքն՝ այս հարցերի շուրջ հնարավոր է ընդհանուր եզրակացության գան եւ հնարավոր է, որ չգան, բայց դա քննարկման առարկա է դառնալու: Մինչեւ այդ՝ աշխարհը սպասում է բանակցային գործընթացին: Քանի դեռ դա չի կայացել, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի ճակատագիրն է անհայտ, այդ թվում նաեւ Հայաստանի ապագան եւ իշխանության ապագան է անհայտ: Բնականաբար, քանի դեռեւս ամեն ինչ անհայտ է, եւ ոչինչ հստակ չէ, ապա պետք է եթերը լցնել: Հիմա եթերը լցնում է իր կնոջով, նրա ակտիվությամբ, եթերը լցնում են նախկին նախագահների մասով: Իբրեւ թե, նրանք գային, հանդիպեին, ինչ-որ շոու լիներ, վարչապետը ինչ-որ գոռալով բան է անում, բայց բանի տեղ չդրեցին: Շատ ճիշտ արեցին, որ չգնացին, որովհետեւ այդ կերպ պետք չէ ուրիշի փիար կազմակերպության մասնակիցը դառնալ: Դրանից առաջ եթեր էին լցրել Հովիկ Աղազարյանի մասով: Իբրեւ թե պարզվեց, որ նա ինչ-որ պետական գաղտնիք կրող է, սակայն նա ոչ մի պետական գաղտնիք կրող չէ, հետո Աննա Հակոբյանին են ակտիվացնում: Հենց վերջերս էլ դա են փորձում անել եւ ըստ իրենց, եթե դա ստացվի, ապա հանրությունը մի քանի օր էլ այդ մասին կխոսի: Հենց այս կերպ էլ նրանք ձգում են պարզապես ժամանակը:

Նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, մեկ օրով հիվանդացավ քովիդով եւ չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Առաջին դասարանցիներին, որ հարցնում են՝ ինչո՞ւ դասդ չես սովորել, ասում է՝ հիվանդ էի: Դա յոթ տարեկան երեխայի դեպքում հասկանալի ռեակցիա է, բայց երբ դա լինում է երկրի արդեն բավականին հասուն ղեկավարի մոտ, մի փոքր արդեն լուրջ չէ: Սա` առաջին, իսկ երկրորդ՝ քանի որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը նշեց, որ Պուտինի հետ, որպես այդպիսին, առանձին հանդիպում չի լինելու, բնականաբար, եթե այս ինքնաթիռի դեպքն էլ չլիներ, ապա Ալիեւը գնալու էր այնտեղ, որովհետեւ ինքնաթիռը օդի մեջ պտտվեց եւ հետ եկավ: Այսինքն՝ այնտեղ արցախյան հարցի հետ կապված քննարկում չէր լինելու, որովհետեւ Ալիեւը առանձին ինչ-որ խաղաղության պայմանագրի հետ քննարկելու խնդիր չունի: Ինքը որեւէ բան չի անում եւ նպատակ չուներ հանդիպելու: Ստացվում էր, որ Պուտինի հետ հանդիպում չկար, եւ ինքը գնալու էր որպես գլխաքանակ նստեր այնտեղ: Այստեղ նաեւ հարց է առաջանում առ այն, թե ինքը չի՞ ուզեցել գնալ, թե՞ իրեն չեն ցանկացել տեսնել եւ ասել են՝ մի հատ Քովիդով հիվանդացի, որպեսզի էլ չգաս եւ քեզ չտեսնենք: Գաս, սեղանի շուրջն անիմաստ նստես, որ ի՞նչ: Նիկոլը, պարզապես, օրակարգ չունի, եւ չես էլ հասկանում նա ՀԱՊԿ-ը «տաքացրել է», թե՝ «սառեցրել»: Ոչ մի բան հասկանալի չէ եւ պարզ չէ, եւ այս վիճակում էլ բնականաբար, եթե դու պետք է գնաս զուտ գլխաքանակ եւ ոչ մեկին պետք չլինես՝ այստեղից հետեւություն, որ նա որոշեց շատ արագ քովիդով հիվանդանալ եւ հետո շատ արագ բուժվեց, որովհետեւ ինքը միանգամից զգաց, որ դա շատ հասարակ մի ցանց էր եւ սկսեց ծաղրել իրեն: Բայց բոլորս էլ գիտենք, որ այդպես չի լինում ուղղակի: Շատերն են քովիդով անցել եւ շատ լավ գիտեն ժամանակային այդ նրբությունները եւս: Հասկանալի է, որ այդ ամենը պարզապես մանկական խաղ էր:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում