«Ժողովուրդ». 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են վերևում նշված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուսալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում կգործարկվի ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, գործարկվելու է փետրվարի 1-ից և ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։

Նախարարությունից փոխանցում են, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։

Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։ Ակնկալվում է, որ պոտենցիալ շահառուների շուրջ 60%-ը մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել իր վարկային պարտավորությունները։

Թվում է, թե ծրագիրն իդեալական է, սակայն հարկ է նշել, որ եկամտահարկը, որը պետք է ավելացներ պետական բյուջեն, չի ավելացվի, այլ դրանով կմարվեն վարկեր։ Սա այն դեպքում է արվում, երբ Հայաստանի պետական բյուջեն խիստ դեֆիցիտով է կազմակերպված, իսկ դեֆիցիտը լրացնելու համար հարկային օրենսգիրք է փոխվում, հարկեր են ավելացվում։ Սա փաստում է ֆինանսական ոլորտի ոչ ճիշտ կազմակերպման մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=302436&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ