«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլին սատարել են բորիսմուրազիները եւ այսօր փորձում են այդ մեղքը գցել մեր վրա. Դանիելյան

Ներքաղաքական
«Մի հետաքրքիր պատկեր է ձևավորվում ներքաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտից դուրս մնացած կամ այս դաշտում հայտնվելու անօգուտ փորձեր անողները, կարծես, մոռացել են, որ մարդկանց մոտ կա հստակ կարծիք նրանց մասին, և այդ կարծիքը ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրանց քայլերին հետևելու արդյունքում։ Մասնավորապես՝ ես նկատի ունեմ Բորիս Մուրազիին, ով փորձում է մարդկանց անհարկի մեղադրելով մաքրել այն խարանը, որից չես կարող մաքրվել, մինչև ներողություն չխնդրես։ Այդ խարանը կոչվում է 2018 թվականի իշխանազավթման գործընթացին գիտակցաբար սատարումը և դրանից առաջ վարած քաղաքականությունը, որը միտված է եղել տարբեր մարդկանց վրա Նիկոլ Փաշինյանի մեթոդով բանսարկություններ գրելուն և դրա դիմաց գումար ստանալուն։
 
Բորիս Մուրազիի դեպքում մենք գործ ունենք, կարելի է ասել, Ալեն Սիմոնյանի աշխատողի հետ, ում այլ կայքից՝ վատ աշխատելու համար, հեռացրել էին, և նա իր տեղը գտավ դե ֆակտո Խաչատուր Սուքիասյանին (Գրզոյին), իսկ դե յուրե՝ Ալեն Սիմոնյանին պատկանող Araratnews կայքում, որտեղ նա շարունակում էր իր գործունեությունը՝ տարբեր մարդկանց վրա ցեխ շպրտելու դիմաց գումարներ վերցնելով։
 
Սիրելի հայրենակիցներ, ստորև տեղադրում եմ լուսանկար, որը ոչ թե կոնտեքստից կտրված և մոնտաժ արված տեսանյութ է, այլ լուսանկար, որը բացահայտում է այս մարդկանց իրական դեմքը։ Սրանք փորձում են թաքնվել ստերի քողի տակ և փախչել ճշմարտությունից, որը շատ պարզ է. Նիկոլին սատարել են Բորիս Մուրազիները և այսօր փորձում են այդ մեղքը գցել մեր վրա։ Ահա և ամբողջը։
 
Հ.Գ. Այլ համագործակցությունների, մասնավորապես՝ Բրիտանիայի դեսպանատնից ստացած գումարների, որոնք փոխանցվել են Բորիսին, և նրա կատարած կամ չկատարած գործերի կամ գրած հոդվածների մասին, այս պահին զերծ կմնամ անդրադառնալուց, բայց դա միայն այս պահին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան