Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերով

Քրեական

Տարեվերջին շուրջ երկու տասնյակ վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ավտոմեքենաների թալանի: Պահանջը՝ ոստիկանապետի հետ հանդիպումն էր ներկայացնելը գերխնդիր հանդիսացող գողությունները, որոնց շղթան տարիներ ի վեր չէր բացահայտվել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:

«Բավակա՛ն է, որքան կարելի է այս ամենը հանդուրժել: Հստակ ներկայացնում ենք դեպքի վայրը, ցույց տալիս պատճառված վնասը: Ոստիկանությունը կազմում է արձանագրություն, սակայն տարիներով սայլը տեղից չի շարժվում: Անգամ հույս էլ չունենք, որ որեւիցե դեպք կբացահայտվի: Եղել է դեպք, երբ նույնիսկ գտել են գողացողին, սակայն դատական գործ չեն հարուցել՝ համարելով մանր գործ, ու կրկին հանցագործը գտնվել է ազատության մեջ եւ, բնականաբար, շարունակել իր սեւ գործը: Հետեւաբար, որոշեցինք մի քանի վարորդներով հավաքվել եւ բողոքի ակցիա անցկացնել՝ ավտոերթով, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը գրավենք մեզ վրա: Հուրախություն մեզ, պիտի ասեմ, որ մեզ հետ հանդիպեց փոխոստիկանապետը եւ երկու սպա, ովքեր խոստացան հարցին տալ լուծում: Ասեմ նաեւ, որ ավազակային գողությունները հատուկ նշանակության էին՝ գողանում էին կողային հայելիները, մեքենայի միջից ձայնարկիչները եւ այլն»,-  «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր ակցիայի մասնակիցներից ՄԱՐԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, որը վարում է «ՄԱԶԴԱ 6» մակնիշի ավտոմեքենա:

Գրեթե մեկ ամիս անց, ինչ արդյունքներ կան տեղի ունեցած ակցիայից եւ փոխոստիկանապետի հետ հանդիպումից հետո՝ կրկին փորձեցինք պարզել Մարե Պետրոսյանից:

«Կարծես, առաջընթաց կա: Վերջերս Մալաթիա համայնքում ձերբակալել են մի թմրամոլի, ում մոտ բացի թմրանյութերից, նաեւ հայտնաբերել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ: Ինչպես նաեւ մեր տղաներից մեկը, ով մեր հետ էր եղել դեկտեմբերին անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ, ումից եւս ամիսներ առաջ գողացել էին հայելի եւ ոչ մի առաջընթաց այս առումով չկար,երեկ ասացին, որ գողոնը հայտնաբերել են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում