«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարդիկ գործազուրկ են, պետական հաստատությունները դեռեւս ամբողջությամբ չեն գործում.Իրավիճակը Սիրիայում

Հանդիպում

Գրեթե մեկ ամիս է անցել այն օրերից, երբ «Հայաթ Թահրիր ալ–Շամ» խմբավորումը տապալեց Բաշար Ասադի իշխանությունը։  Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Սիրիայում այս եւ այլ հարցերի շուրջ  «Իրավունքը» զրուցել է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ, ով նախ նկատեց.

– Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ժողովրդի մեջ ընդհանուր առմամբ հույս առաջացավ, որ Սիրիային բաժին հասած պատժամիջոցները մասամբ կմեղմանան, երկրի հարաբերությունները տարբեր երկրների հետ բնականոն կդառանան, տնտեսությունը աստիճանաբար կսկսի վերականգնվել, պատերազմական լարված իրավիճակը կմեղմանա եւ ժողովուրդը 14-15 տարվա պատերազմի ծանր բեռը կթոթափի։ Այս իմաստով ժողովրդի մեջ հույս եւ լավատեսություն կար, թեեւ որոշ անձանց մոտ կար մտահոգություն, որ իրենց հանդեպ բախումներ կամ վրեժխնդրություն կլինի, սակայն աստիճանաբար այդ մտավախություններն էլ մեղմացան եւ ընդհանուր առմամբ լավատեսություն է տիրում։ Սակայն միեւույն է, դեռ հստակ չէ, թե իրավիճակը ինչպես կզարգանա առաջիկա ամիսների ընթացքում, այնպես որ կա զգուշավոր  լավատեսություն, որովհետեւ անորոշությունը շատ-շատ է։ Թեւե որոշ զարգացումներ դեպի լավը կա՝ արդեն վառելիք են տրամադրվում, որոշ սննդամթերքի գները նվազել են, բայց ընդհանուր առմամբ տակավին անգործություն է տիրում երկրի մեջ, մարդիկ գործազուրկ են, պետական հաստատությունները դեռեւս ամբողջությամբ չեն գործում։

– Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Սիրիայի նոր իշխանությունը վերաբերվում քրիստոնյաների և հատկապես հայերի կրոնական, մշակութային իրավունքներին: Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն վարի էթնիկ, կրոնական կամ որևէ այլ հիմքով խտրականության քաղաքականություն: Սակայն նոր իշխանության կողմնակիցների հարձակումները քրիստոնյաների և ալավիների վրա շարունակվում են։  

– Իշխանափոխությունից հետո մտավախություն կար հատկապես քրիստոնյա ժողովրդի մոտ, սակայն իշխանությունները անմիջապես հանդիպումներ ունեցան հատկապես քրիստոնյա հոգեւոր առաջնորդների հետ բոլոր նահանգներում, բոլորն էլ միաբերան վստահեցնում են, որ որեւէ ձեւով արգելք չեն հանդիսանալու ազգային, կրոնական, մշակութային առանձնահատկությունների պահպանման համար։ Արդեն եկեղեցական արարողություններ են տեղի ունենում տարբեր նահանգներում, երբեմն անհատական խախտումներ լինում են, ինչպես օրինակ տոնածառի հրկիզումը տեղի ունեցավ, սակայն անմիջապես իշխանությունները միջամտեցին, ներողություն խնդրեցին։ Մերթընդմերթ խախտումներ իհարկե կտեսնենք, բայց ընդհանուր առմամբ նոր իշխանությունները հարգանքով են մոտենում կրոնական, ազգային փոքրամասնություններին։

– Հալեպում իրավիճակը որքանով էհանգիստ: Ապահովվա՞ծ է արդյոք Հալեպիհայ համայնքի անվտանգությունը:

– Սիրիահայերի մոտ ի սկզբանե կար խուճապային տրամադրություն, որովհետեւ բախումներից, պատերազմական իրավիճակում մարդիկ խուճապահար էին, թե ինչ է լինելու հետո։ Այդ օրերին կային ընտանիքներ, որոնք տեղափոխվեցին Հայաստան։ Սակայն, իրավիճակի հանդարտեցման, մեղմացմանը զուգահեռ  ներկայումս այլեւս խուճապի մթնոլորտ չկա, ընդհակառակը լավատես են, որ առաջիկա օրերին կամաց-կամաց իրավիճակը կկայունանա եւ տնտեսությունը կսկսի քայլ առ քայլ վերականգնվել։ Այդ լավատեսությունը կտիրի բոլորի մոտ, բայց կրկնում եմ՝ զգուշավոր լավատեսություն է, որովհետեւ հնարավոր չէ վերջնական որոշումներ կայացնել մինչեւ որ գետնի վրա շոշափելի արդյունքներ չլինեն։ Ներկա իշխանությունների Հալեպի գրասենյանկների պատասխանատուները  հանդիպումներ են ունեցել առաջնորդարանի ղեկավարության հետ եւ երաշխավորել, որ իրենք երաշխավորում են հայության անվտանգությունը, վստահեցնելով, որ իրենց փափագն է, որպեսզի բոլորը ձեռք ձեռքի տված աշխատեն եւ բոլորս սատարենք Սիրիայի բարելավման ուղղությամբ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան