«Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին շրջանում նախընտրական տրամաբանության մեջ Փաշինյանը որոշ նկարներ կամ տեսահոլովակներ է հրապարակում տարբեր ճանապարհներից՝ «ինչպես և խոստացել էի» հեշթեգի ներքո: Սակայն պարզվում է նույնիսկ ճանապարհ վերանորոգելու, այլ կերպ ասած՝ ասֆալտի հարցում են այս իշխանությունները ձախողվել: Անընդհատ տեղեկություններ են հրապարակվում ասֆալտի խայտառակ որակի, կարճ ժամանակում քանդված ճանապարհների, տրված խոստումների չկատարման և այլնի մասին:

Օրինակ՝ 2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվել էին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի բազմաթիվ հատվածներ։ Ի պատասխան լրագրող Ոսկան Սարգսյանի հարցման, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել է, որ ճանապարհի վնասված հատվածները կվերականգնվեն 2025 թվականի առաջին կիսամյակում, իսկ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի քանդված եզրը կվերականգնվի մինչև 2024 թվականի ավարտ։ 2024 թվականն ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումն այդպես էլ չավարտվեց:

Հաջորդը. սոցցանցերի օգտատերերը գրում են, որ դեկտեմբերի 22-ին Վանաձոր-Ալավերդի Մ6 մայրուղու 42-րդ կիլոմետրում՝ Թումանյանից մոտավորապես 7-8 կիլոմետր դեպի Ալավերդի, մայրուղուց մի նեղ հատված պոկվել է ու թափվել ձորը: Դրանից ավելի քան երկու շաբաթ անց էլ՝ հունվարի 6-ի դրությամբ, ինչպես տեղացիներն են վկայում, ճանապարհի այդ հատվածում ոչինչ չէր արվել, միայն պարեկային մեքենան էր հերթապահում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում