Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Փաշինյանի սկանդալային հայտարարությունը

Ներքաղաքական

ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։ Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Ըստ էության՝ կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը որն է, հենց իրական Հայաստանը՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, և այդ գիծը անցնելը արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը ինչ-որ առումով դնել կասկածի տակ․ դա լրիվ ուրիշ տրամաբանություն է, և այս պայմաններում դեռ մեզ ասում են՝ գիտեք ինչ, մենք ձեր ապրելու իրավունքը կասկածի տակ ենք դնում, բայց դուք ոնց որ զենք-զինամթերք եք ձեռք բերում և ուզում եք պաշտպանունակ բանակ ունենալ»,- ասել է նա։

Փաշինյանը նշում է, որ իրական Հայաստանի մասին խոսակցությունը ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի. «Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնց նպատակն ինչն է, որ իրենք  ագրեսիվ տոնայնությամբ մեզ բան ասեն, մենք էլ իրենց ասենք, իրենք իրենց ագրեսիվ տոնայնությունը մեծացնեն, մեծացնեն, տարածաշրջանում ստեղծեն պայթյուն, բայց այստեղ կա իրավիճակը կառավարելու հայեցակարգային հիմքը և գործնականը»:

Նրա խոսքով՝ հայեցակարգային հիմքը իրական Հայաստանն է, երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով սահմաններով կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։

«Սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք սրանից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ, ՀՀ տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ հենց այս հիմնավորմամբ, այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել, դա աբսուրդ և ոչ լեգիտիմ խոսույթ է: Մի ուրիշ նրբություն էլ եմ ուզում ասել, որը աղմուկ կառաջացնի, ասում ենք՝ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է, սա շատ կարեւոր է: Արեւմտյան Հայաստանը Արաքս գետի մոտ ավարտվում է»,- նշել է Փաշինյանը։

Այն, որ փաշինյանական իշխանության նպատակներից մեկն էլ Ցեղասպանության ուրացումն է, եւս մեկ անգամ հաստատվեց: Ի դեպ, խոսքը նաեւ ՀՀ Սահմանադրության հերթական ոտնահարման մասին է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում