Կրկեսից՝ վանդակ, այնուհետև՝ փրկություն․ Հայաստանում ևս մեկ արջ ազատվեց գերությունից

Հասարակություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համագործակցելով Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ, հաջողությամբ փրկել է Մարգարիտա անունով արջին, որը տարիներ շարունակ պահվել է Բազմաղբյուր ձորի հանգստյան գոտիներից մեկում՝ անմխիթար պայմաններում:

Մարգարիտան, որը նախկինում հանդես է եկել կրկեսում, վերջին չորս տարիներն անցկացրել է Բազմաղբյուրի հանգստյան գոտու փոքր վանդակում՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական տառապանքների։ Փրկարար գործողության շնորհիվ արջը տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ ստանում է մասնագիտական խնամք և վերականգնողական թերապիա:

«Մարգարիտայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է փոխել գերության մեջ գտնվող վայրի կենդանիների ճակատագիրը», - նշում է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ շարունակելով,- «Մեր նպատակն է ապահովել նրա լիարժեք վերականգնումը և բարեկեցությունը»:

Ներկայումս Մարգարիտան ստանում է՝

  • Հատուկ մշակված սննդակարգ
  • Մասնագիտական կենդանաբուժական խնամք
  • Վարքաբանական վերականգնողական աջակցություն

Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից։ Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը հանդիսանում է FPWC-ի ռազմավարական գործընկերը՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում