Թևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Լեւոն Նազարյան

Ներքաղաքական
«Սուրբ Ծննդյան տոներն արդեն ետևում են, իսկ դա նշանակում է, որ ազատ ենք մեր քաղաքական թափանցիկ ու Թևանյան Անդրանիկի կոլոբորացիոնիստ անցյալից դեպքեր վերհիշելու... Նկարում 2013թ.֊ն է, ես ու Մկրտիչ Սաղոյանը USAID֊ի ու NDI֊ի կողմից իրականացվող երիտասարդ առաջնորդների ծրագրի շրջանակներում բարեհաջող կերպով ապահովեցինք Թևանյան Անդրանիկի առաջին քաղաքական ֆրուստրացիան ու ինչպես տեսնում եք... գոհ դեմքով նստած ենք... Ի դեպ, դպրոցի կազմակերպիչներին ու հովանավորներին հատուկ շնորհակալություն, կարևոր գործ արեցին այդ ժամանակների համար...
 
Հենց այդ օրը ես առաջին անգամ կենդանի կերպով ականջալուր եղա տրոցկիստական քարոզի` ի դեմս Անդրանիկ Թևանյանի, ով անխնա իր меховый ու коженннный курткեն էր ծեծում, ապացուցելու համար, որ Սերժ Սարգսյանն երկրի հարուստներին թալանում ա... Այդ օրերի համար, իհարկե, բավական զավեշտալի էր ու սույն անորակ խոսույթով վերջինս հանդգնել էր խոսել երիտասարդ լիդերների լսարանի հետ` մենք էինք, ՀԱԿ֊ի տղերքի ընտրանին, Սամսոնյան Նարեկի ՀԿ-ի լավագույն ակտիվիստները, ԲՀԿ ավանդույթների կրողներն, Ազատ դեմոկրատների Նորոն, Ժառանգությունից աղջիկներ, դաշնակների երիտէլիտան ու էլի աչքի ընկնող ապակուսակցական ջահելներ, մի խոսքով՝ гримучая смесь!!!
 
Ու էս ամբողջ կազմն, այդ թվում նաև կազմակերպիչները ներկա գտնվեցին NDI առաջնորդության ծրագրի ուսանողների կողմից Թևանյան Անդրանիկի դպրոցից վտարման արարողությանը, եթե հարկ համարեք բոլորին անուն առ անուն կխնդրեմ հաստատել ասածներս... Առաջին անգամ երիտասարդներով ծանոթացանք հետագայում մեր հայրենիքը կործանման տանող ախտի` Սերժ Սարգսյանացավի հետ, որն ապագայում կվերանվանվի նախկինացավի...այդ օրը Թևանյան Անդրանիկի զառացանքները «Միշիկի» ու «Սաշիկի» մասին զուտ նյարդեր էր սղոցում և երևի հենց այդտեղ, այդ կետում, 2013թ.֊ի գարնանը մենք թերագնահատեցինք մեր պետության ու երրորդ նախագահի դեմ աշխատող հսկայական քարոզչական մեքենան, որի մի դետալը անխոնջ կերպով ձգտում է մնալ Թևանյան Անդրանիկը մինչ օրս...
 
Թեպետ 2013թ.֊ն այսօրվա համեմատ երկնային դրախտ կարելի է համարել, բայց խառը ժամանակ էր և դպրոցի մասնակիցներով մշակել էինք համակեցության և համագործակցության բարձր պլանկաներ, որով էլ շարժվում էինք, որի առաջին կետերից մեկը անտիկուսակցականությունն էր ու որևէ քաղաքական ուժի հանդեպ ընդգծված քարոզչության բացառումը։ Եվ այս լսարանի առջև Թևանյան Անդրանիկն իր ելույթը սկսեց երրորդ նախագահի հասցեին ուղղված անհամ մանրապատումով... Էն մանրապատումներից, որ մեզ կապիտուլյացիայի հասցրեցին... Ես ու Մկոն մի պահ իրար երեսի նայեցինք...
 
Թևանյան Անդրանիկը պնդեց, որ Սերժ Սարգսյանը «քաղաքական մոնոլիտա խփում», ուղղակի եմ ցիտում... «որ երկիրը ու սաղի ունեցվածքը քաշի իրա տակ»... Ես ու Մկոն դեմոնստրատիվ լքեցինք դահլիճը ու միջանցքում որոշեցինք հարամել Անդրանիկի նեոլենինյան պրոպագանդան, աշխատանքի բաժանում արեցինք, պիցցայի ընդմիջմանը Մկոն, որպես բանախոս գործուղղվեց ընկերների հետ բանակցելու, իսկ ես պետք է հանրայնացնեյի չստացված բանախոսին ընդհատելու և լսարանից հեռացնելու պահանջը...
 
Կանգնեցի ու կազմակերպիչներին ուղղված խոսքում արժևորեցի վերջիններիս խորագետ ակնարկը, թե ինչպիսին պիտի չլինի քաղաքական մեկնաբանը և ավելացրի, որ, այնուամենայնիվ, մենք չենք հանդուրժելու սույն նեոբոլշևիկյան քարոզը... Անդրանիկը հայացքով փնտրեց ուլտրաընդդիմադիրների աջակցությունը, բայց Մկոն իր գործը լավ էր արել ու ՀԱԿ֊ի տղերքը հաստատեցին իմ բարձրաձայնած դիրքորոշումը, երբ մեր գրոհին միացան ԲՀԿ֊ի տղերքն, Անդրանիկն ուղղակի հայտարարեց, որ ինքը. «Բարգավաճինա պահում, ինչի են ԲՀԿ֊ից իրեն հակադրվում...»:
 
Ու հիմա, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Չէ էլի ախպեր, нет...!!!», դու մի հատ երիտասարդ առաջնորդների դպրոցի լսարանի առաջնորդել չկարողացար, հայրենիքի փրկության շարժում ո՞նց ես առաջնորդելու... Հատկապես, երբ այդ լսարանի մեծամասնությունն այսօր արդեն իսկ ակտիվ պայքարի առաջնագծում է...
Էլի՞ շաբաթ֊կիրակի պիտի ուղարկես միտինգավորներին տուն... որ աշխատանքային օրերին միայն հայրենիքը փրկե՞ն...
 
Անաչառության համար ասեմ, որ քաղաքի տխրահռչակ ընտրություններում ընտրել եմ իրենց դաշինքին ու ничего личного, только спасение Մայր Հայաստանը:
 
Հ.Գ. Մոռացա ասել, Թևանյան Անդրանիկ, սույն մանրապատումը հիշում ես չէ՞...Սերժ Սարգսյանի դիմացը կարո՞ղ ես պատմել...», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ:
Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)