Միլիարդատեր Բեզոսն ասել է, որ աշխարհն ավելի լավն է դարձել ամեն ինչում, բացի մի բանից

Հասարակություն

Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, կարծում է, որ չպետք է իդեալականացնել անցյալը։ Անցյալ ամիս ելույթ ունենալով New York Times-ի DealBook Summit-ում, նա նշեց, որ կյանքի շատ ասպեկտներ զգալիորեն բարելավվել են վերջին 50 տարիների ընթացքում. մանկական մահացության մակարդակը նվազել է, գրագիտության մակարդակն աճել է և նաև նվազել է աղքատության համաշխարհային մակարդակը: Բացառություն է միայն մեկ ոլորտ։

«Երբ մարդիկ խոսում են հին ու բարի օրերի մասին, դա նման է պատրանքի»,- ասել է Բեզոսը։ «Այսօր գրեթե ամեն ինչ ավելի լավ է, քան եղել է… մի բացառությամբ, դա բնությունն է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դարերի ընթացքում մարդկության զարգացումը սպառել ու աղտոտել է համաշխարհային օվկիանոսները, գետերը, անտառները։

Բեզոսի գլխավորած Amazon-ը նույնպես այս գործընթացի մաս է կազմում: Ընկերությունը 2022 թվականին արտանետել է 70,74 միլիոն տոննա ածխաթթու գազ, ինչը կազմում է ԱՄՆ-ի ընդհանուր արտանետումների մոտավորապես 1,1%-ը: Այս ցուցանիշը գերազանցում է Walmart-ի նույն տարվա արտանետումները:

 

Amazon-ը պարտավորվում է նվազեցնել արտանետումները և նախատեսում է մինչև 2040 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների: Ընկերության տարեկան արտանետումները աստիճանաբար նվազում են՝ համաձայն նրա 2023 թվականի կայունության զեկույցի։

 

Բեզոսի մտքերը կրկնում են հանգուցյալ միլիարդատեր ներդրող Չարլի Մունգերի տեսակետը, ով 2022 թվականին նշել է, որ մարդիկ հաճախ թերագնահատում են առաջընթացը:

«Մարդիկ ավելի դժգոհ են իրերի դասավորությունից, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ ավելի դժվար էր», – ասում էր Մունգերը: «Իմ տարիքի մարդու համար դա տարօրինակ է, քանի որ ես ապրել եմ Մեծ դեպրեսիայի տարիներին, երբ դժվարությունները անհավանական էին», – ավելացնում էր նա:

Բեզոսը մեծ ներդրումներ է կատարում տիեզերքի հետազոտման մեջ իր Blue Origin ընկերության միջոցով: Վերջին երկու տասնամյակների ընթացքում նա միլիարդավոր դոլարներ է ծախսել հրթիռների, տիեզերանավերի և լուսնային վայրէջքների մշակման վրա:

«Անսահման էներգիա, անսահման հումք»,- ասել է Բեզոսը՝ ենթադրելով, որ տիեզերքը և մոլորակները կարող են փոխհատուցել Երկրի բնական ռեսուրսների պակասը: Օրինակ, որոշ ռեսուրսներ, ինչպիսիք են թթվածինը, ջուրը և մեթանը, կարող են արդյունահանվել Մարսի վրա, համաձայն NASA-ի արդյունքների:

2021 թվականից ի վեր Blue Origin-ն իրականացրել է մարդկանցով ինը թռիչք, վերջինը՝ 2024 թվականի նոյեմբերին: Բեզոսը կարծում է, որ դա կդառնա «լավագույն բիզնես», բայց խոստովանում է, որ մեծ արդյունքների հասնելու համար ժամանակ կպահանջվի:

«Ծրագիր Բ չկա: Մենք պետք է փրկենք Երկիրը», – ասում է նա: «Մենք ռոբոտացված զոնդեր ենք ուղարկել Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներ և դա լավ է», – ընդգծել է Բեզոսը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում