Ականատես ենք լինելու իրանական նոր զորավարժությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում.իրանահայ հայտնի խմբագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «Բասիջի» ուժերի հետ (ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում) հայտարարեց, որ առաջիկա օրերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն ողջ Իրանում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում վերը նշվածը, արդյո՞ք Սիրիայի դեպքերից հետո Իրանը փորձում է վերադասավորել իր պոտենցիալը հարցը եւ ոչ միայն զրուզել ենք Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ, ով նախ նկատեց

- Զորավարժություններն, ինչպես հայտարարված է արդեն, ամենամյա ծրագրով է իրականացվում և դրանց նպատակը Իրանի ԶՈւ-երը պատրաստ վիճակում պահելն է: Իհարկե, Սիրիայի զարգացումները, Իսրայելի հակաիրանական գրեթե ամենօրյա հռետորաբանությունը և այլ հարցերը հասկանալի են դարձնում, որ ԻՀՊԿ-ն իր տրամադրության տակ եղած զարգացած սպառազինությունը օգտագործի նշյալ ռազմափորձերի ընթացքում: 

- Հաղթահարել է արդյո՞ք Իրանը Սիրիայում արձանագրված, ըստ էության, պարտությունը եւ ինչ զարգացումներ սպասել առաջիկայում։

- Տարածաշրջանային զարգացումները, այդ թվում Սիրիայի անցուդարձերը սկսել են դեռ ավելի քան մեկ տարի առաջ Պաղեստինում, այնուհետ Լիբանանում և ապա Սիրիայում, հետևաբար նման զարգացումները հաղթահարել կարճ ժամանակամիջոցում, շատ դժվար է, եթե ոչ անհնար: Իրանը փաստորեն, մի կողմից Իսրայել-Թուրքիա իսկ մյուս կողմից Ռուսաստան-Իսրայել կուլիսային համաձայնության արդյունքում կորցրել է իր ունեցած մեծ ազդեցությունը Սիրիայում և այդտեղից նաև Լիբանանում և Պաղեստինում, ինչի հետևանքով այս պահին Թուրքիայի ազդեցությունը անասելի չափով մեծացել է Սիրիայում: Բայց Թուրքիան չունի այն ֆինանսական կարողությունը, որ տնտեսական ներդրումներ կատարի Սիրիայում և այդտեղ շահերի բախում է ունենալու մեկ կողմից, Սաուդական Արաբիայի գլխավորությամբ, արաբական երկրների հետ, իսկ անվտանգության առումով Իսրայելի հետ, մյուս կողմից մրցակցային է լինելու Իրանի հետ, իսկ եթե ռուսական շահը նկատի չառնվի, ռուսների հետ և ամենակարևորը քրդերի հետ՝ որտեղ բախվելու հավանականություն կա նաև ամերիկյան շահերի համար:

 -Ի՞նչ  մարտահրավերներով է հղի 2025-ը տարածաշրջանի համար։

- Կարծում եմ Իսրայելը ամեն ինչ պիտի անի ԱՄՆ-Իրան հավանական երկխոսությունը տապալելու համար: Շատ բան կախված է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի որդեգրելիք քաղաքականությունից, որը մի կողմից երաշխավորում է Իսրայելի անվտանգությունը, բացառում Իրանի միջուկային ուժի վերածվելը, իսկ մյուս կողմից չի ցանկանում տարածաշրջանային պատերազմների մեջ ներքաշվել: Ինչ մնում է Անկարային, որ Սիրիայի զարգացումներում հիմնական դերակատարներից է և արդեն այդ երկրում «ազատվել է» Իրանի նման հզոր մրցակցից իր ուշադրությունը սևեռելու է Հարավային Կովկասի վրա, ու այստեղ ևս նվազեցնի իրանական ազդեցությունը, իր վերահսկողության տակ վերցնի տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային միջանցքները և փակի դեպի Եվրոպա տանող Իրանի այլընտրանքային ճանապարհը նաև Հայաստանի տարածքով, որպեսզի կարողանա իր օրենքները թելադրել տարածաշրջանում, ինչը Թեհրանին պարտադրելու է գնալ ռեակցիայի և հավանաբար ականատես ենք լինելու իրանական նոր զորավարժությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: Համենայնդեպս այստեղ կարևոր ազդեցություն կունենա Իրան-Արևմուտք երկխոսությունը, ինչի համար արդեն իսկ Իրանը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի լեզվով պատրաստակամություն է հայտնել: 

-Պարոն Քեշիշյան, ինչպես են Իրանի իշխանությունները վերաբերում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։

- Թեև Իրան-Հայաստան հարաբերությունները կայուն են, այդուհանդերձ շատ բան կախված է լինելու Իրան-Գլոբալ Արևմուտք հարաբերությունների վերադասավորումից, որի ցանկությունն ըստ երևույթի ունեն նաև երկու կողմերը և դրա խանգարիչ հիմնական գործոնը, ինչպես ասացինք, Իսրայելն է:

Հավելենք նաև, որ ցանկացած երկրի, այդ շարքում նաև Հայաստանի Հանրապետության իրավունքն է ճշտել իր արտաքին քաղաքականությունը և երրորդ երկրները, նամանավանդ, եթե ընդհանուր շահեր ունեն տվյալ երկրի հետ, և այս դեպքում Իրան-Հայաստան հարևան ու բարեկամ երկրները, փոխադարձաբար հասկացողություն են ցուցաբերում մյուսի կողմից կիրառվող քաղաքականության նկատմամբ: Ասենք օրինակ՝ Իրանը համատեղ զորավարժություն է անց կացնում Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը սերտ հարաբերություններ է պահում Արևմուտքի և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրոմիության անդամ այլ երկրների հետ:

https://iravunk.com/sim/?p=302192&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան