«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ են փաստաբանները Կառավարությունից ստացել՝ որպես «Նոր տարվա նվեր»

Իրավական

­Հուն­վա­րի 1-ից փաս­տա­բա­նի ծա­ռա­յութ­յուն­նե­րից օգտ­վելն ա­ռա­վել թան­կա­ցել է քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար։ Այս մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է փաս­տա­բան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Փաս­տա­բան­նե­րի հարկ­ման նոր հա­մա­կարգն ար­դեն ու­ժի մեջ է: Փաս­տա­բան­նե­րը հա­մա­կերպ­վե՞լ են 20 տո­կոս ա­վե­լաց­ված ար­ժե­քի հարկ­ման (ԱԱՀ) եւ 18 տո­կոս շա­հու­թա­հար­կի հետ:

— Նախ եւ ա­ռաջ նշեմ, որ ան­հատ ձեռ­նար­կա­տեր հան­դի­սա­ցող փաս­տա­բան­նե­րի հա­մար շա­հու­թա­հար­կը կազ­մում է 23 տո­կոս, 18 տո­կո­սը վե­րա­բե­րում է ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց: Փաս­տա­բան­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը «ան­հատ ձեռ­նար­կա­տեր» կազ­մա­կեր­պաի­րա­վա­կան ձե­ւով է աշ­խա­տում, եւ ան­հայտ պատ­ճա­ռով այս ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լու շա­հու­թա­հարկն ա­վե­լի բարձր է: Փաս­տա­բան­ներն, ի­հար­կե, չեն հա­մա­կերպ­վել: Դժ­վար է հա­մա­կերպ­վել հար­կա­յին «տե­ռո­րի» հետ:

— Ար­դեն իսկ բախ­վե՞լ եք խնդիր­նե­րի՝ նոր հար­կա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հետ կապ­ված: Ինչ­պի­սի՞ բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ այն ու­նի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար:

— Հիմ­նա­կան խնդի­րը քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի թան­կա­ցումն է: Օ­րենսդ­րա­կան տխրահռ­չակ փո­փո­խութ­յուն­նե­րը, թեեւ սկսել են գոր­ծել 2025թ. հուն­վա­րի 1-ից, բայց ըն­դուն­վել եւ ստո­րագր­վել են ա­միս­ներ ա­ռաջ: Ըստ այդմ, ա­միս­ներ ա­ռաջ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար ար­դեն իսկ պարզ էր, որ ծա­ռա­յութ­յուն­նե­րը թան­կա­նա­լու են: Հա­ջորդ խնդի­րը, ո­րը փաս­տա­բան­նե­րը Կա­ռա­վա­րութ­յու­նից որ­պես «Նոր տար­վա նվեր» են ստա­ցել, ա­ռա­վել բարդ եւ, ըստ այդմ նաեւ ա­ռա­վել թան­կար­ժեք հաշ­վա­պա­հութ­յունն է: Հարկ­ման բարդ հա­մա­կար­գին անց­նե­լը հան­գեց­րել է այդ թվում նաեւ հաշ­վա­պա­հա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի թան­կաց­ման: Ինձ հա­մար հաշ­վա­պա­հա­կան ծա­ռա­յութ­յու­նը թան­կա­ցել է, ա­ռանց չա­փա­զանց­նե­լու, ու­ղիղ յոթ ան­գամ:

— Ինչ­պե՞ս կա­րող են այս փո­փո­խութ­յուն­ներն ազ­դել բո­ղո­քարկ­ման ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փակ­ման վրա, հատ­կա­պես ե­թե քա­ղա­քա­ցի­նե­րը չու­նեն բա­վա­րար ռե­սուրս­ներ վճա­րե­լու հա­մար:

— Ա­ռա­վել քան ակն­հայտ է, որ փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի մատ­չե­լիութ­յան սահ­մա­նա­փա­կու­մը ուղ­ղա­կիո­րեն հան­գեց­նե­լու է դա­տա­րա­նի մատ­չե­լիութ­յան ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փակ­ման: Ե­թե մի­ջի­նից բարձր ե­կա­մուտ ու­նե­ցող քա­ղա­քա­ցին կա­րող է ի­րեն թույլ տալ օգտ­վել ան­հա­վա­նա­կան (բան­կե­րին եւ կա­զի­նո­նե­րին հա­վա­սա­րեց­ված) հար­կա­յին բե­ռով հարկ­վող փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րից, դժվար է պատ­կե­րաց­նել ցածր կամ մի­ջին ե­կա­մուտ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի դրութ­յունն այս հար­ցում:

— Հ­նա­րա­վո՞ր է, որ կա­ռա­վա­րութ­յան այս­պի­սի քա­ղա­քա­կա­նութ­յան հե­տե­ւան­քով ոչ միայն սահ­մա­նա­փակ­վի փաս­տա­բան­նե­րի ան­կա­խութ­յու­նը, այլ նաեւ ո­լոր­տը կենտ­րո­նաց­վի ա­ռա­վել մեծ գոր­ծա­րար­նե­րի ձեռ­քե­րում:

— Կար­ծում եմ, որ հիմ­նա­կան նպա­տա­կը դա է: «Ի­րենց հար­գող» պաշ­տոն­յա­նե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը «կող­քից բիզ­նես» ու­նի, այդ թվում՝ նաեւ փաս­տա­բա­նա­կան, խորհր­դատ­վա­կան եւ հաշ­վա­պա­հա­կան խո­շոր գրա­սեն­յակ­ներ: Ա­նուն­ներ եւ ան­վա­նում­ներ չեմ ցան­կա­նում հնչեց­նել, մինչ­դեռ հա­վա­տա­ցեք, որ կա­րող եմ: Շու­կա­յի կլա­նու­մը, հաշ­վի առ­նե­լով՝ փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեութ­յան ա­ռա­քե­լութ­յունն ու ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը, կա­րող է հան­գեց­նել փաս­տա­բա­նի ան­կա­խութ­յան եւ ինք­նա­վա­րութ­յան սահ­մա­նա­փակ­ման, շա­հե­րի բախ­ման վտան­գի ստեղծ­ման: Մինչ­դեռ, հա­մոզ­ված եմ, որ մեր հա­մայն­քում աշ­խա­տող փաս­տա­բան­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը կկա­րո­ղա­նա պահ­պա­նել ինք­նա­վա­րութ­յունն ու ան­կա­խութ­յու­նը:

— Արդ­յո՞ք ստաց­վում է, որ կա­ռա­վա­րութ­յան կող­մից փորձ է ար­վում պե­տա­կան բյու­ջեն լցնել՝ ան­տե­սե­լով հենց քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րը:

— Հենց այդ­պես էլ ստաց­վում է: Հա­մա­տա­րած հար­կա­յին «տե­ռո­րը», ո­րը կա­տար­վում է ոչ միայն փաս­տա­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­լոր­տում, այլ հա­մընդ­հա­նուր, ի­րա­կա­նաց­վում է քա­ղա­քա­ցի­նե­րի օ­րի­նա­կան շա­հե­րի եւ սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հար­ման գնով:

— Մեր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում Դուք լա­վա­տե­սութ­յամբ նշել էիք, որ փաս­տա­բան­նե­րի հա­մայն­քը կոտ­րել կամ ճնշել հնա­րա­վոր չէ: Ի վեր­ջո, ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նել փաս­տա­բա­նա­կան հա­մայն­քը, որ­պես­զի նվա­զեց­նեն այս փո­փո­խութ­յուն­նե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցութ­յու­նը կամ դի­մա­կա­յեն նոր կար­գա­վոր­մա­նը:

— Փաս­տա­բա­նա­կան հա­մայն­քը պատ­րաստ­վում է ո­րո­շա­կի մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նել, ո­րոնց ման­րա­մաս­ներն այս պա­հին հստա­կեց­վում են եւ հրա­պա­րակ­ման են­թա­կա չեն: Ան­կախ արդ­յուն­քից, եւս մեկ ան­գամ պնդում եմ, որ ան­կա­խութ­յան եւ ինք­նա­վա­րութ­յան ա­ռու­մով բո­լոր ճնշում­նե­րը, այդ թվում՝ ֆի­նան­սա­կան, ո­րե­ւէ բա­րե­խիղճ եւ իր մաս­նա­գի­տութ­յա­նը հա­վա­տա­րիմ փաս­տա­բա­նի կոտ­րել չեն կա­րող: Իսկ մեր հա­մայն­քում եւ իմ շրջա­պա­տում այդ­պի­սի մաս­նա­գետ­նե­րը շատ են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան