Որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն եւ միասնական ազգային օրակարգ. Ղազարյան

Հրապարակախոսություն

Թերևս դա պատճառը, որ հայրենիքի փրկության ու իշխանափոխության օրակարգի շուրջ չի ձևավորվում ազգային համերաշխություն ու քաղաքական  ընդդիմադիր ուժերի միասնություն։ Միասնությունը ցանկացած  ասպարեզում հաջողության հիմքն է: Այն շատ արժեքավոր է ու կարևոր, երբ ժողովուրդը միասնական է և համերաշխ իր նպատակների մեջ, նա անպարտելի է, միասնությունը ամուր ու անհաղթահարելի պատնեշ է, բերդ է ժողովուրդների համար,  անվտանգության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ու հոգևոր ներդաշնակության կարևոր երախիք է։

Միասնության ու համերաշխության արդյունքում է ազգը դառնում կազմակերպված, կենսունակ, ունենում հաղթանակներ, արժանապատիվ խաղաղություն, բարեկեցություն, ազատություն ու ինքնիշխանություն։ Որպես կանոն, վտանգի պահին ու դժվար ժամանակներում իմաստուն ազգերը, գերդաստանները, մարդիկ համախմբվում են, իսկ անխոհեմները՝ պառակտվում: Անգամ վայրի թրչուններն ու գազաններն են բնազդով համերաշխություն հայտնում միմյանց, միավորվում, քանի որ միայնակ թռչունը չի կարող չվել, անվտանգ ու երկար տարածքներ հաղթահարել առանց երամի։ Առանց ոհմակի միայնակ գայլը չի կարող որսում  հաջողություն ունենալ, գոյատևել և պայքարել սպառնալիքների ու վտանգների դեմ։ Առանց ներդաշնակության չի կարող գոյություն ունենալ տիեզերքը, բնությունը, միասնությունը կատարելության դրսևորումն է։ Անմիաբանությունն էլ արդյունք է ցածրագույն կրքերի՝ եսասիրության, նախանձի, չարության, ատելության, փառասիրության և նյութապաշտության։ Սերն էլ հոգու, մտքի և մարմնի միասնությունն է, ներդաշնակությունն է: Այնտեղ, որտեղ կա սեր, բարձր արժեքների՝ հայրենիքի, ազգային արժանապատվության, պետականության, երախտագիտության, Աստծո նկատմամբ անկեղծ հավատի ու պատասխանատվության գիտակցում, որտեղ արդար  է բաշխվում երկրում ստեղծվսծ  արդյունքը, որտեղ մարդը գնահատվում է ըստ արժանվույն, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, այնտեղ միշտ լինում է միասնություն և համերաշխություն։

«Այնտեղ, որտեղ չկա շահերի ընդհանրություն, չի կարող լինել նպատակների միասնություն, էլ  չասած գործողությունների միասնության մասին»,- գրել  է  Ֆրիդրիխ Էնգելսը:

Միասնության մեջ է ազգերի, ժողովուրդների ուժը, առանց կարծիքների միասնության չի կարող լինել արդարություն, ամենաիմաստուն որոշումներն էլ ծնվում են հանրային կարծիքի համերաշխության ու ժողովրդի միասնության արդյունքում։ Միասնությունն ու համերաշխությունն էլ հասարակության կատարելության, նրա վարքի ամենաբարձր աստիճանն են, քրիստոնեական պարտքի և Աստծուն հնարավորինս մոտենալու միջոց։

«Բարձրագույն բարիքը առաքինության միասնությունն է: Բանականությունը պահանջում է, որ այս բարիքը իրագործվի»,- ասել է  գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտը։

Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում