Շաքարով կտրենք «բդի» համտեսումը, բայց...

Հասարակություն

Հիմա էլ թե բա` հանրային տրանսպորտում զմրզել են կանխիկ վճարելու ապարատն ու այլեւս կանխիկ տոմսավճար կատարել հնարավոր չէ: Այսուհետ՝ հունվարի 1-ից գործում են վճարման մի քանի եղանակներ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով եւ «Թել-Սել»-ի բջջային հավելվածով տոմսեր, ինչպես նաեւ անձնական բանկային քարտերով:

Միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից եւ իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։ 

Այժմ մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, եւ յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերը եւ դրանցով վճարումն իրականացնել։  Այս ամենը պարզ է եւ անգամ ոմանց համար մատչելի, սակայն հարցերի մի փունջ մնում է այդպես էլ չպարզված.

Հարց 1. Իսկ այն սարքերը, որոնց համար հսկայական գումարներ վճարվեց հասարակ քաղաքացու հարկերից եւ տեղադրվեց հանրային տրանսպորտում, որպեսզի 100 դրամանոցներով ուղեւորվեն քաղաքացիները, ինչի՞ համար գնվեց, այս 2 տարվա համա՞ր:

Հարց 2. Արդյո՞ք մենք այն հարուստ պետությունն ենք, որ կարող ենք մեզ թույլ տալ ամեն տարի մի նոր էքսպերիմետ անելու՝ նորանոր սարքեր գնելու, հետո այն փոխելու կամ՝ չկիրռելու:

Հարց 3. Իսկ այդ սարքերը, որոնք թվով բազմաքանակ են ու բավականին թանկ արժեն, ի՞նչ է անելու քաղաքապետարանը:

Հարց 4. Արդյո՞ք ավտոբուսի մեջ տեղադրված «Թել-Սել» ապարատների առաջ հերթեր չեն գոյանա եւ չեն խաթարի բնականոն տրանսպորտի ընթացքին, որը պետք է լինի ըստ կարգի՝ ժամով եւ հերթականությամբ:

Հարց 5. Արդյո՞ք տարեցների համար դյուրին է այդ սարքերով, կամ հեռախոսների հավելվածներով օգտվելը:

Ինչեւէ, հարցերը բազմազան են, իսկ դրա պատասխաններն այդպես էլ հասարակությունը չի կարողանում ստանալ: Այդուհանդերձ, մինչեւ փետրվարի 1-ը կպահպանվի 100 դրամ սակագինը, իսկ տրոլեյբուսի համար էլ առայժմ կարող են 50 դրամ վճարել: Մնացած զարգացումները , կախված է քաղաքապետի տրամադրությունից եւ ավագանու որոշումից, որը ինչպես համոզվեցինք այս ամիսների ընթացքում, բոլորովին վստահելի չէ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում