«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ սպասում ես՝ չիմանալով, թե ինչ անել, սա է տառապանքի ամենատանջալից ձեւը

Հրապարակախոսություն
«Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, իսկ ուժեղներն այն ստեղծում են»:
Մաքսիմ Գորկի
 
Ազգային բովանդակություն ունեցող գործողությունների ծրագիր չունենալուց, սպասումի անորոշությունից ու անհուսությունից է գալիս մեր անհաջողությունները։
 
Մեր ուժերի նկատմամբ խաթարված հավատից է գալիս ձախողումը։ Սրա պատճառով է մեր բոլորիս կյանքը վերածվել մղձավանջի, ծաղրի ու զավեշտի։ Դրանից է գալիս հուսահատությունն ու լավատեսության բացակայությունը։ Առավոտը սպասում ենք, թե երբ օրը կմթնի, երեկոյան էլ մտածում ենք, թե երբ լույսը կբացվի եւ հերթական մղձավանջային գիշերը կանցնի։ Հետո այդպես տարիներն անցնում են, ետ ես նայում ու տեսնում, որ կյանքդ էլ է անցել, եռանդդ էլ է սպառվել։ Ամեն Աստծո օր սպասելով հուսադրող վաղվան, ներկան ենք անդարձ ու անիմաստ կորցնում։ Մեր բազմաթիվ խնդիրներն էլ առաջանում, երբ մենք մշտապես փորձում ենք մեր ակնկալիքները ուրիշի հետ կամ աշխարհքաղաղաքական իրավիճակներով պայմանավորել` մերը սահմանելու փոխարեն։
 
«Ժողովուրդները, որոնք երբեմն մոռանում են իրենց ազգային խնդիրների մասին, ոչնչանում են, վերածվում են հողի, պարարտանյութի, որի վրա աճում ու հզորանում են ավելի ուժեղ ժողովուրդներ», - ասել է 20֊րդ դարասկզբին Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը։
 
Կարծես այսօրվա մեր իրականության համար էլ Թումանյանն է ասել. «Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, եւ մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»:
 
Մինչդեռ գործողություներն ու պայքարն են վստահություն եւ քաջություն ծնում: Մեծ ու բարի գործերն էլ միշտ միավորում են առաջադեմ մարդկանց։ Իսկ առաջադեմ, նվիրյալ, խիզախ ու հայրենասեր մարդիկ, բարեբախտաբար, շատ կան։ Երբ ազնիվ, ճշմարիտ, իմաստուն ու նվիրյալ մարդիկ միասին են գործում եւ միավորված են, անորոշության մշուշը ցրվում է, տգետներն ու ստահակները նահանջում են, եւ ճշմարտությունն ու իմաստությունը, ի վերջո, հաղթում են։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան