Ամաչում եմ այսպես ապրելու համար...

Հրապարակախոսություն

«Ամենատանջալից ամոթը եւ մեծ տառապանքն այն է, երբ չես կարողանում ըստ արժանվույն պաշտպանել այն, ինչ սիրում ես, ինչով ապրում ես»:

Մաքսիմ Գորկի

Առավոտյան զանգահարեց ընկերս, (ով շատ պատվախնդիր ու հայրենասեր մարդ է), նոր տարին շնորհավորելու համար եւ երբ հարցրեցի իր որպիսիությունը,  ասաց, որ. «Ամաչում է այսպես ապրելու համար»։ Նրա այդ խոսքերը շատ հուզիչ էին եւ նրա արտասանած այդ խորհրդավոր խոսքերի մեջ ես տեսա տառապանք,   խիզախություն, տեսա արժանապատվություն, տեսա այս իրողության հետ անհաշտ տղամարդու կերպար, տեսա ցավ ու ամոթ իր ազգակիցներից շատերի   համար, հայրենիքի կորստի, հանուն ոչնչի դարձած այդքան զոհերի, դավադիր պարտության ու նվաստացման հետ համերաշխ ապրողների համար, արդեն քանի  տարի անպատիվ ու անարգված ապրելու համար։ Տեսա անճարության ու հուսահատության հոգու ճիչ ու բողոք ազգային անարժանապատվության, խեղճության  ու ստրկամտության, նվաստացուցիչ պարտության ու կորուստների հետ հաշտվելու համար, Արցախի կորուստը, այսքան ստորություններն ու  դավադրությունները, նվաստացումը, այս ազգուրաց  իշխանություններին  հանդուրժելու համար։

Իսկ ամաչելու հատկությունը մարդկային առաքինության կատարելությունն է, այն մարդկային կրքերից ամենագեղեցիկն է, ամենամարդկայինն է։ Եվ եթե բոլորս  ազգովի ամաչեինք մեր այս վիճակի համար, անպատիվ ապրելու համար, ինչպես հարկն է պայքարելու կամք չցուցաբերելու համար, այս ամենը հանդուրժելու  համար, անպայման չէինք հայտնվի այս աննախանձելի ու խղճուկ վիճակի մեջ։ Որպես կանոն թույլ մարդիկ էլ սպասում են հարմար առիթի, իսկ ուժեղներն` այն ստեղծում են:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում