2025 թվականը ամենևին Արցախցու համար բարին չի խոստանում.արցախցի փաստաբան

Հանդիպում

Բազմահազար արցախահայեր շարունակում են անգամ օրվա հացը դժվարությամբ վաստակել, էլ չենք խոսում բնակվարձերի մասին։ Բայց զուգահեռ իրականության մեջ ապրում են ծնուննդով արցախցի մեծահարուստներ, ովքեր ուղղակի անտեսում են անտուն ու անտեղ մնացած արցախահայերին։ Սա ինչի՞ մասին է խոսում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարսիրոսյանից, ով նախ նկատեց.
-Ցավալի իրողություն է, ինքս հանդիպել եմ մարդկանց, որոնք սոցիալական ծանր վիճակում են հայտնվել: Մեզ հայտնի են ունևորներ, որոնց հնարավորությունները ներում են, որպեսզի գոնե համեստ աջակցություն ցույց տան նրանց, ովքեր կարիք ունեն։ Մինչդեռ այդ մարդկանց վարքագիծը, անտարբերությունը միանգամայն պարսավանքի է արժանանում Արցախահայության կողմից։ Փոքրիկ Արցախում բոլոր մարդիկ ճանաչելի են եղել։ Հանրությանը հայտնի են նրանք ,ովքեր ոչ ազնիվ ճանապարհով հարստացել են։ Այդ նույն անձինք շարունակում են զբաղվել եկամտաբեր բիզնեսով։ Ցավալի այն է , որ կողքին կանգնած նյութական ծանր խնդիրներ ունեցող անձանց պարզապես ոչ թե չեն նկատում,այլև անտեսում են։ Իսկ ո՞վ է առաջին հերթին պարտավոր հոգալ արցախցիների նյութական խնդիրները, եթե ոչ Արցախցին։ Այդ տեսակի մարդկանց միայն մի բնութագրություն ունեն։ Նրանք չեն սիրել իրենց հայրենիքը։ Չէ որ հայրենիքը սիրելու մեջ ոչ միայն սիրում են հողն ու ջուրը,այլ նաև այդ հողի վրա արարող մարդուն։

- Ի՞նչ ակնակալիքներ ունեն արցախահայերը 2025թվականից , ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան արցախահայերը։

- 2025 թվականը ամենևին Արցախցու համար բարին չի խոստանում։ Հատկապես ի նկատի առնելով իշխանության   ծրագրի դադարեցման մասին տեղեկությունները։ Սակայն Նկատենք,որ Արցախցիների գերակշիռ մասը պատրաստ է շարունակ ապրել սոցիալական ծանր վիճակում,միայն թե հետագայում  վերադառնա հայրենիք։ Այդուհանդուհանդերձ,ամենևին չի նշանակում ,որ պետք է անտեսված լինեն։ Ինչ պետք է սպասել,երբ քեզ հյուր են անվանում։ Անշուշտ ոչ լավն ու բարին։ Սակայն Արցախցի հաստատակամ կանգնած է հայրենի հողի վրա և անկախ հոգածության աստիճանից,Արցախցին կյանքի գնով պաշտպանելու է իր հայրենիքը։

https://iravunk.com/sim/?p=302086&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ