Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն

Հասարակություն

Հունվարի 5-ին ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկները հայտնաբերել են հետախուզվող անձի։ Այս մասին հայտնում էShamshyan.com-ը։

2024 թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Լևոն Ա.-ն դիմել է  ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 17:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դռները բաց լինելու և բանալին փականի վրա թողնելու հանգամանքից, Կոմիտասի պողոտայից առևանգել են իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Տեղում Լևոն Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը առաքիչ է և առաքման ծառայություն մատուցելու նպատակով է ավտոմեքենան կայանել Կոմիտասի պողոտայում, իսկ ավտոմեքենայի մեջ՝ սրահում, եղել են վճարային տերմինալ, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը, բանկային քարտեր և այլ իրեր։

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ճշտել են ենթադրյալ առևանգողի ինքնությունը, ով, պարզվում է, որ նա «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 57-ամյա Վարազդատ Հ.-ն է։

Հունվարի 5-ին տեղեկություններ են ստացվում, որ նշված ավտոմեքենան գտնվում է Թալին քաղաքում։

Թալին քաղաքում ոստիկանության ծառայողները հայտնաբերում են նշված ավտոմեքենան։

Պարեկները որոշ ժամանակ դարանակալում են, մինչև կասկածյալը մոտենում է ավտոմեքենային ու երբ նստում է ավտոմեքենան, որպեսզի շարժիչը միացնի, պարեկները վնասազերծում են նրան, ապա հիմնավոր կասկածանքով բերման ենթարկում և տեղափոխում ոստիկանության Թալինի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարազդատ Հ.-ն 2024 սեպտեմբերի 9-ից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով գտնվում էր հետախուզման մեջ: Ու արդեն ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը և նրան տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում