Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանը․ Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը։

Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանն ու ասում է, որ ընթերցելով Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը, առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։

 

Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչև ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։

 

Հայոց պատմություն ասելով հազարամյակներ շարունակ նկատի են ունեցել թե Հայաստանի և թե հայ ժողովրդի պատմությունը։

Ուստի Նիկոլի դիլետանտական թեզերն ուղղակի ծիծաղելի են։

 

Պատմության դասերի մասով․

 

Փաշինյանը նշում է, որ պատմության դասերի սերտումն է իրեն հանգեցրել այդ մտքին ու առաջ է քաշում «իրական Հայաստանի» կեղծ թեզը։

 

Սա անհեթեթ հիմար թեզ է, քանի որ եթե ասում ես «իրական Հայաստան», ուրեմն կա նաև «ոչ իրական»։

Սա դասական իդիտիզմ է։

 

Ի՞նչ է, Հայկ Նահապետի, Արտաշես 1-ի, Տիգրան Մեծի, Տրդատ 3-ի, Մեսրոպ Մաշտոցի, Գագիկ 1-ի, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի Հայաստանն իրակա՞ն չէին։

 

Թե՞ ՀՀ երրորդ հանրապետությունն իրական չէր։

 

Թե՞ Եռաբլուրն իրական չէ։

 

Սյո, պատմությունից պետք է դասեր քաղել, ու պատմության գլխավոր դասը հետևյալն է՝ սեփական պետության ու ժողովրդի պատմությանն արաժնի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին։

 

Հ.Գ. Հարգելի պատմաբան գործընկերներ, խոսեք սրա մասին ու մի վախեցեք։

 

Հակառակ դեպքում դուք էլ կարող եք Փաշինյանի հետ հայտնվել նույն աղբանոցում։

Պատմությունը դաժան է վերաբերվում կեղծարարների ու սեփական երկրի պատմությունն ուրացողների հետ»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում