Ինչպե՞ս է ուշ ժամին ուտելն անդրադառնում մարդու առողջության վրա

Հասարակություն

Կատալոնիայի Բաց համալսարանի փորձագետները, որոնք հետազոտության արդյունքները հրապարակել են Nature-ի հավելված Nutrition Diabetes հանդեսում, բացահայտել են ուշ սնվելու անսպասելի վտանգները: Գիտնականների միջազգային խումբն օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վրա ուտելու ժամանակի ազդեցության մասին լայնածավալ հետազոտություն է անցկացրել։

Ժամը 17:00-ից հետո օրական կալորիաների ավելի քան 45%-ն օգտագործող մարդկանց օրգանիզմում նյութափոխանակության զգալի փոփոխություններ են հայտնաբերվել, գրում է Planet Today-ը։ Հիմնական խնդիրը ածխաջրերի նյութափոխանակության խախտումն է, որը կարող է տարբեր խրոնիկական հիվանդությունների զարգացում հրահրել։ Նախկինում փորձագետների մեծամասնությունը երեկոյան ուտելը հիմնականում կապում էր քաշի ավելացման հետ, սակայն նոր տվյալները զգալիորեն ընդլայնում են այդ խնդրի վերաբերյալ մեր պատկերացումները:

Հետազոտական ​​թիմը հետազոտել է քաշին առնչվող խնդիրներով կամ դիաբետի հակվածությամբ  50-70 տարեկան 26 կամավորների: Մասնակիցները բաժանվել են երկու հակապատկեր խմբերի՝ ուտելու տարբեր գրաֆիկներով: Չնայած միանման սննդակարգերին և կալորիականության ընդունմանը, երկրորդ խումբը, որն իր կերակուրների մեծ մասը օգտագործում էր երեկոյան ժամը 5-ից հետո, նյութափոխանակության ցուցանիշների զգալի վատթարացում է ցույց տվել:

Գիտնականներն ընդգծում են մարդու օրգանիզմի կենսաբանական առանձնահատկությունը՝ երեկոյան ժամերին զգալիորեն նվազում է գլյուկոզայի մշակման ունակությունը։ Դա նշանակում է, որ ուտելու ժամանակը ոչ պակաս կարևոր դեր է խաղում, քան դրա քանակն ու բաղադրությունը։ Ուշ ուտելը կարող է խրոնիկական բորբոքում առաջացնել, մեծացնել սրտանոթային հիվանդությունների վտանգն ու խանգարել նյութափոխանակության գործընթացներին:

Մասնագետների գործնական խորհուրդները հանգում են մի քանի հիմնական կետերի՝ հիմնական կերակուրները տեղափոխել օրվա առաջին կեսին, երեկոյան նվազագույնի հասցնել ածխաջրերն ու ճարպային սնունդը, թեթև և հավասարակշռված նախուտեստներ ընտրել:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի